Իսկ որտե՞ղ էիք Դուք երեկ նշում Տյառնընդառաջի տոնը… օրինակ մենք ՈՍՏԱՆ-ում էինք, բայց միայն մենք չէ, մեզ հետ էր նաև ռուսական НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդման խումբը հաղորդավար Джон Уоррен-ի գլխավորությամբ, գիտե՞ք ինչու, որովհետև այստեղ մի տեսակ շատ թեմատիկ էր կազմակերպված երեկոն. նախ խարույկ բակում, ավանդական երգ ու պարով ցատկ կրակի վրայով, ապա շատ համեղ ուտեստներ, լավ գինի, կենդանի երաժշտություն, հալվա ու փոխինձ, բարձր տրամադրություն և իհարկե, գեղեցիկ լուսանկարներ, որոնք օրվա հյուրերին միշտ կհիշեցնեն ՈՍՏԱՆ-ի հյուրընկալության մասին։