Օրեր առաջ, բացօթյա, ինքնատիպ կոլորիտով հագեցած միջավայրում մեկնարկեց բավական սպասված մի նախագիծ, որը յուրօրինակ էր, թե իր թեմատիկայով և թե գաղափարական առումով: ԷՅ ԷՅ Դի Փրոջեքթ ընկերության՝ այս նախաձեռնության նպատակն էր Հայաստանը դարձնել հարսանյաց խնջույքների անցկացման հետաքրքիր երկիր՝ նպաստելով նաև այս տեսակի տուրիզմի զարգացմանը:
Ինչպես մեկնաբանեց <<ԷՅ ԷՅ Դի>> Փրոջեքթ ընկերության ղեկավար Լ.Նազարյանը, իրենց թիմի նպատակն է նաև օգնել առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերին՝ ծանոթանալու հարսանեկան հանդիսությունների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերությունների ողջ պոտենցիալին:
Որոշ վիճակագրական տվյալների համաձայն, շատ օտարերկրացիներ, փոքրիկ, բայց հուրուստ պատմամշակութային վայր որակելով Հայաստանը, իսկապես ժամանել ու այստեղ են կազմակերպել իրենց պսակադրությունը: Հիմք ընդունելով երկրի տուրիստական ներուժը՝ նախաձեռնության հեղինակ Լ.Նազարյանը վստահ է, որ Հայաստանը կարող է աշխարհին ճանաչելի դառնալ նաեւ հարսանեկան խնջույքների կազմակերպման յուրահատուկ ուղղությամբ:
Հայկական ուրախ հարսանիքները, նախապատրաստական երկարատև աշխատանքները, այդ օրվան տքնաջանորեն ու լիակատար պատրաստվելը, ավանդական արարողակարգերին հետամուտ լինելը կարծես դարձել է մեր ազգային ինքնության այցեքարտը: Սակայն վերջին շրջանում ժամանակակից զույգերը կարծրատիպեր են կոտրում, խելահեղության հասնող ինքնատիպ ու օրիգինալ հարսանիքներ կազմակերպելով՝ շատ անգամ շրջանցելով հինն ու ավանդականը:
<<Ք՛ո հարսանիքը, Ի՛մ Հայաստանում>> խորագիրը կրող փառատոն-մրցանակաբաշխությանը իրենց յուրօրինակ տաղավարներով ցուցադրություն էին կազմակերպել հարսանիքների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերություններից մի քանիսը: Միջոցառումը ուղեկցվեց շքեղ հրավառությամբ, հարսիկների նորաոճ զգեստի անզուգական ցուցադրությամբ, հարսիկի պարի գեղեցիկ բեմադրությամբ: Ողջ երեկույթը անցկացվեց Alikhanyan,s project երաժշտական ամենախելահեղ երաժշտական նախագծի կենդանի նվագակցությամբ:
Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան այն կազմակերպություններն ու անհատները, ոքվեր հարսանեկան խնջույքների կազմակերպման ոլորտում ունեն մեծ փորձ, բարի համբավ և կրեատիվ մտածողություն:
Ի՞նչ հարսանյաց թեմա ընտրել, ի՞նչպիսի դիզայն, ինչպիսի հարսանեկան կերպար ստանալ և առհասարակ, ինչպես վերածել այս օրը հեքիաթային իրականության, ներկայացրեցին ոլորտի պրոֆեսիոնալները:
<<Հարսանեկան ոլորտում ունեցած ներդրման համար մրցանակ շնորհվեց Prestige Wedding Planner ընկերության հիմնադիր և գլխավոր դիզայներ, «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ Գայանե Խոջայանին իսկ հարսանյաց հանդիսությունների բարձրակարգ կազմակերպման և բազմապրոֆիլ ծառայութունների մատուցման համար մրցանակ ստացավ Events.am -ի հիմնադիր, միաժամանակ նաև հանդիսությունների պրոֆեիոնալ հանդիսավար, երգիչ, Մհեր Գալստյանը:
Ռոմանտիկ առաջարկությունների և գեղեցիկ անակնկալների կազմակերպման ու բարձրակարգ մատուցման համար մրցանակի արժանացավ MARRY ME ARMENIA ընկերության հիմնադիր տնօրեն Արմինե Հարությունյանը:
<<Ինքնատիպ ու յուրօրինակ զգեստների ազգային արտադրող>> անվանակարգում մրցանակ ստացավ Lanesa Bridal ընկերության հիմնադիր տնօրեն Արմինե Սահակյանը.
Հարսանեկան պարի ինքնատիպ ու անզուգական բեմադրության, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի համար պատվոգիր շնորհվեց <<Այաս>> պարային դպրոցի սաներին:
Ինքնատիպ փողկապների և աքսեսուարների հայրենական արտադրություն հիմնելու համար մրցանակ տրվեց MKHITARYAN’S հայրենական արտադրության հիմնադիրներ
Միքայել և Լիանա Մխիթարյաններին
<<Հարսանեկան համեղ ու շքեղ տորթի արտադրություն>> անվանակարգում մրցանակ ստացավ Sirius cake factory – ի հիմնադիր Մարիա Մեհրաբյանը,իսկ<<Բարձրակարգ սպասարկման և սպառողի վստահությունը վայելող ավտովարձույթի սրահ>> անվանակարգում VIP CARS ARMENIA – ի հիմնադիր տնօրեն Ռոբերտ Թիֆիլյանը:
Շքեղ հրավառությունների կազմակերպման, միջոցառումներն ուղեկցող հատուկ էֆեկտների մատուցման համար պարգևատրվեց WHITE DAY – ի հիմնադիր տնօրեն Նժդեհ Խաչատրյանը
Նորապսակ զույգերին տարվա լավագույն առաջարկներ ներկայացնող տուրիստական ընկերություն>> անվանակարգում մրցանակ ստացավRima Travel տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռիմա Խաչատրյանը:
<<Բարձրակարգ միջոցառումների անցկացման և կրեատիվ մատուցման համար>> մրցանակ ստացավ հանդիսավար, շոումեն Սուրեն Խաչատրյանը, իսկ մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքի համար՝ հանդիսավար երգիչ՝ Մհեր Գալստյանը:
Ռեստորանային համալիրներից իրենց շքեղության, նորարարական լուծումների ու ինքնատիպ ինտերիերի համար մրցանակների արժանացան
<<Ռոյալ Երեւան>> և <<Նոր Դվին>> ռեստորանային համալիրիները:
Ֆուրշետի և հարսանեկան սրահների ձեւավորման ոլորոտում մրցանակակիրները մի քանիսն էին:
Օրիգինալ և գեղեցիկ ձևավորումների ապահովման համար մրցանակ ստացան <<Հաս Ֆուրշետ>> քեյթերինգային ըներության հիմնադիր տնօրեն Հեղինե Ավագյանը, <<Հարսանեկան ֆուրշետների բարձրաճաշակ, կրեատիվ և օրիգինալ ձեւավորում>> անվանակարգում՝ <<Թամի ֆուրշետ>> ընկերության հիմնադիր Թամարա Եղյանը, <<Քեյթերինգային ծառայությունների ոլորտում առաջատար ընկերություն>> անվանակարգում՝ «Քեյ Էյջ» քեյթերինգային ընկերության հիմնադիր Քրիստինա Բալայանը:
Հարսանեկան խնջույքների գեղեցիկ ձեւավորման, նորաոճ դեկորների և աքսեսուրաների տրամադրման և ուրայնի դիզայնի ապահովման համար
Մրցանակը հանձնվեց <<Անի ֆուրշետ Դեկոր>>-ի հիմնադիր,դիզայներ Անի Զոհրաբյանին
<<Նորագույն և բարձրակարգ տեխնիկայի հագեցվածության, պրոֆեսիոնալ թիմի և բարձրակարգ ծառայությունների մատուցման առաջատար ընկերություն>> անվանակարգում մրցանակ հանձնվեց «Քեյ Էյջ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր Համիկ Հայրապետյանին իսկ <<Հարսանեկան հանդիսությունների բարձրակարգ վիդեո -ֆոտո նկարահանում>> անվանակարգում Bride video production-ի հիմնադիր Վալեր Մալխասյանը:
Մրցանակներ հանձնվեցին նաեւ հարսիկի ինքնատիպ կերպարը ստեղծողներին, վարսահարդարներին ու դիմահարդարներին:
<<Հարսանեկան նորաձև ու լավագույն սանրվածքների բարձրակարգ վարսահարդար>> անվանակարգում մրցանակ շնորհվեց AG BEAUTY SALON -ի հիմնադիր տնօրեն Արևիկ Գրիգորյանին իսկ <Ամենապահանջարկված կոլորիստ ոճաբան>> անվանակարգում՝ BEAUTY VIBES գեղեցկության սրահի հիմնադիր վարսահարդար ոճաբան Ալբերտ Նասրիին:
Թարթիչների արհեստական երկարեցման ոլորտում <<Պահանջարկված բարձրակարգ մասնագետ>> անվանակարգում մրցանակ ստացավ Սուսի Մանուկյանը,
Հոնքերի պրոֆեսիոնալ փոշեդրման ոլորտում հաճախորդի համակրանքին ու բարձր գնահատականին արժանանացավ Permanent make up –ի բարձրակարգ մասնագետ Լիլիթ Մարգարյանը, իսկ <<ՀՀ – ում և երկրի սահմաններից դուրս վարսերի արհեստական երկարացման ոլորտում բարձրակարգ մասնագետ>> անվանակարգում՝ Լիա Մաթևոսյանը:
Նորաոճ ու ինքնատիպ դիմահարդարման և բարձրակարգ ծառայությունների մատուցման համար մրցանակ է տրվում Anna Make Up Studio – ի հիմնադիր, դիմահարդար Աննա Մխիթարյանին:
<<Հարսանեկան շքեղ դիմահարդարման համար մրցանակ ստացավ BS beauty studio -ի հիմնադիր տնօրեն Լիկա Գալստյանը:
Հարսանեկան գեղեցիկ սանրվածների, դիմահարդարման և այլ ծառայությունների մատուցման ոլորտում մևցանակի արժանացան մի քանի գեղեցկության սրահներ, մասնավորապես
Հաճախորդների կողմից պահանջարկ վայելող, նորաոճ դիմահարդարման ու վարսահարդաման ծառայութունների համար մրցանակ ստացավ TEMMY BEUTY գեղեցկության սրահի հիմնադիր Թեհմինե Կարապետյանը, <<ժամանակից Էսթետիկ կենտրոն>> անվանակարգում Bizet Aesthetic Beauty Zone – ի հիմնադիր տնօրեն Նազիկ Սարգսյանը իսկ հաճախորդների համակրանքը վայելող և կրեատիվ լուծումներ առաջարկող դիմահարդար -վարսահարդար>> անվանակարգում մրցանակի Veva Beautiy գեղեցկության սրահի տնօրեն Թեհմինե Մկրտումյանին: Մրցանակ հանձնվեց նաեւ <<Ռետրո Գարդեն>> բացօթյա ժամանցային վայրի տնօրեն Դավիթ Գալստյանին, հետաքրքիր կոլորիտով դիզայնի ու կրեատիվ հարսանիքների կազմակերպման համար:
Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան նաեւ հայ էստրադային ոլորտի ներկայացուցիչները:
<<Ամենաբազմաժանր երաժշտական նախագիծ>> անվանակարգում մրցանակ շնորհվեց Alikhanyan’s Project-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանին, << Բարձրակարգ և պրոֆեսիոնալ ջութակահար>> անվանակարգում ՝ հայ երաժիշտ ջութակահար Արտյոմ Այրումյանին, <<Հարսանեկան հանդիսությունների ամենահիթային ու կրեատիվ երգչուհի>> անվանակարգում ՝ հայ էստրադային երգչուհի Անետ Աղաբեկյանին, << Բազմաժանր ու ամենաոճային երգչուհի >> անվանակարգում՝ հայ էստրադային երգչուհի Թամարա Ժահարյանին, Բազմաժանր երգիչ – երաժիշտ անվանակարգում՝ երգիչ Արթուր Հարությունյանին: Միջոցառմանն իր հիթային կատարումներով անկանկալ հանդես եկավ սիրված երգիչ Հայկ Դուրգարյանը:
<<Ժամանակակից և առաջատար տեղեկատվական կայք>> անվանակարգում մրցանակի արժանացան PAPARAZZILIFE.AM լրատվական կայքի համահիմնադիրներ` Կարմեն Ղազարյանը և Ալլա Արզումանյանը: