Քեբաբիստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախության հռչակագիրը

Քեբաբիստանի Ժողովրդավարական Հանրապետության անկախության հռչակագիրը

Օրերս Paparazzilife.am-ի թիմը ներկա էր Քեբաբիստանի բացման շնորհանդեսին, որտեղ ներկայացվեց անկախության հռչակագիրը, համեղ ուտեսները: 

Քեբաբիստանի անկախ Հանրապետությունը ողջունում է Ձեզ նախագահական նստավայրում` Փարպեցի 26 հասցեում։

Քեբաբիստանի Գերագույն Խորհուրդը, արտահայտելով իր ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը քաղաքացիներին առողջ և համեղ սնելու գործում, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Քեբաբիստանի բազմադարյա մշակույթը, օրենքները և ժողովուրդը երկրի զարգացման կարևորագույն առանցքն են։ Այն աշխարհի թերևս ամենաինտրիգային պետությունն է, որտեղ մարդիկ բացահայտում են նոր համեր, նոր էմոցիաներ և հին մշակույթ` նոր մատուցմամբ։ Մեզ` Քեբաբիստանի քաղաքացիներիս, նախանձում են նույնիսկ Կանադայի քաղաքացիները։

Քեբաբիստանի հպարտ քաղաքացի դառնալու բերկրանքը զգալու համար պահանջվում է միայն դրսևորել քաղաքացիական կամք՝ վեր կենալ ու գալ Քեբաբիստանի Հանրապետություն` որպես զբոսաշրջիկ, ներկայացնել հայտադիմում մշտական բնակություն և քաղաքացիություն ստանալու համար։

Քեբաբիստանի Գերագույն Խորհուրդը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից, մարդու համեղ սնվելու բնական իրավունքից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

  1. Քեբաբիստանի Ժողովրդավարական Հանրապետությունը՝ կրճատ Քեբաբիստանը, ունի իր դրոշը, զինանշանը հիմնը և պետական քեբաբը:
  2. Քեբաբիստանի Ժողովրդավարական Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Քեբաբիստանի Ժողովրդավարական Հանրապետության ամբողջ տարածքում մատուցվում են միայն Քեբաբիստանի տեղական մթերային հումքը և համեղ ուտեստները: Ցանկացած կասկածելի ծագմամբ սնունդ ուղղակի սպառնալիք է համարվում Քեբաբիստանի պետականության համար:
  3. Քեբաբիստանի Հանրապետության պետականության կրողը Քեբաբիստանի ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Քեբաբիստանի Հանրապետության վարչապետին:

You May Also Like

See more