«Օրիֆլեյմ» ընկերությունը Շվեդիայի թագուհի Սիլվիայի հետ հանդիսանում է «Համաշխարհային Մանկական ֆոնդի» համահիմնադիր ու շատ մեծ ուշադրություն է դարձնում երեխաների հետ կապված ծրագրերին ամբողջ աշխարհում: «Օրիֆլեյմ» Հայաստան ընկերությունն իր գործունեության 15 տարիների ընթացքում աչքի է ընկել ոչ միայն բարձրորակ կոսմետիկայի արադրությամբ, այլեւ բարեգործական եւ կրթական ծրագրերի նախաձեռնությամբ: Այս տարվա ծրագիրը կապված էր Վանաձորի մանկատան սաներին հետ: Երեխաները դեկտեմբերի 22-ին հյուրընկալվել էին «Օրիֆլեյմ» Հայաստանի գրասենյակում, որտեղ նրանց սպասում էին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ջերմ ու տաք մթնոլորտ, ինչպես նաեւ՝ այն նվերները, որոնք սաները նախապես խնդրել էին իրենց ամանորյա նամակներում: «Օրիֆլեյմի» բարեգործական միջոցառմանը բացի ընկերության աշխատակիցներից՝ միացել էին նաեւ հայկական շոու-բիզնեսից մի շարք հայտնիներ, այդ թվում` դերասանուհիներ Օլյա Հակոբյանը, Տաթեւ Հովակիմյանը, Անի Խաչիկյանը, երգիչներ Աստղիկ Սաֆարյանը, Տյոմը, Ռուսլան Էլյազյանը, դիզայներներ Գայանե Մանուկյանը, Միլենա Ջանոյանը, հաղորդավարուհի Անի Դաշյանը, բլոգերներ Հայկ Մկրտչյանը, Վեգա Անդրեասյանը, Մարիաննա Քաբաբյանը, Հեղնար Շալունցը, «ԼՈՖԹ» ինքնազարգացման եւ ժամանցի կենտրոնի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը, Հանրապետական կենտրոնի եւ «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտորնների տնօրեն Նարինե Մանուկյանը, Nemra ռոք խումբը, պարուհի Մարիա Չանդիրյանը, հաղորդավար Կարեն Մոլիտվինը, դիմահարդար Հրանուշ Եղոյանը, ոճաբան Նարինե Սիմոնյանը, Սիրուն Մինասը եւ ՀՀ սպորտի վարպետ Հովհաննես Ավագյանը։ Նրանք վերցրել էին երեխաների նամակների մասը և դարձել նրանց «Սանտան»: Ընկերությունը իր հերթին պատրաստել էր բազմաթիվ նվերներ: Երեխաներից յուրաքանչյուրը լի էր երազանքներով. նրանք դրանք լուռ ուղարկեցին երկինք` օդ բարձրացնելով իրենց փուչիկներն ու խոստովանելով՝ դա իրենց կյանքի ամենաերջանիկ օրն էր:
«Օրիֆլեյմ» Հայաստանն առաջիկայում էլ է հավատարիմ մնալու իր սկզբունքներին` տարբեր ոլորտներում իրականացնելով այլ բարեգործական ծրագրեր: