1st Blogging master class by WING 21 in El Garden

1st Blogging master class by WING 21 in El Garden

Առաջին անգամ՝  Դեկտեմբերի 14-ին, Էլ Գարդենում տեղի ունեցավ բլոգեր Մարիաննա Քոքչյանի, ով ինստագրամում հայտնի է որպես WING 21 կեղծանվամբ, բլոգինգի մասթեր կլասը:

Դասընթացի ընթացքում Մաշան խոսեց բլոգինգից, ինստագրամի կատարվող գործառույթներից, առանձնահատկություններից և իր անցած ուղուց:

Մեզ հետ զրույցում  ասաց, որ արդեն 6 տարի է, ինչ վարում է իր բլոգը.

«Պարզվում է՝ ես արդեն 6 տարի է, ինչ վարում եմ իմ բլոգը և, վերջապես, հասունացավ այն  պահը, որ ես որոշեցի անել իմ առաջին բլոգինգ Master Class-ը:  Դասընթացի հիմնական նպատակը բլոգինգ ուղղվածությունը Հայաստանում զարգացնելն է: Այս ամենը արտերկրում շատ ավելի ակտուալ է, քան մեզ մոտ: Մենք նույնպես կարող ենք ունենալ մասնագետներ, որոնք ոչնչով չեն զիջի մյուս երկրներին: Ուրախ եմ, որ այսօր կողքիս էին իմ հետևորդները, ինձ համար շատ կարևոր ու հարազատ մարդիկ, ովքեր միշտ ինձ սատարում են: Հույս ունեմ, որ դեռ շատ առիթներ կլինեն հանդիպելու», – ասաց Մաշան:

You May Also Like

See more