4teen մանկապատանեկան սրճարան

4teen մանկապատանեկան սրճարան

Եթե մոտենում է բալիկիդ տարվա ամենասպասված օրը՝ նրա տարեդարձը, ապա շտապի՛ր 4teen սրճարան՝ ամրագրելու համար նրա նախընտրելի սեղանը։ Այստեղ մտածված է ամեն մի մանրուք Ձեր բալիկի օրն իրական տոն դարձնելու համար։

4teen-ում չկան ապարատային խաղեր … փոխարենն այստեղ կարող են առաջարկել իրական շփում, հավես դիսկոտեկային տրամադրություն, ֆլեշմոբեր, ինտելեկտուալ և զավեշտալի խաղեր, շատ համեղ ուտեստներ, գեղեցիկ ինտերյեր, իսկ օրվա ավարտին էլ՝ թղթային խելահեղ շոու։ Դե ինչ, այսքանը բավական չէ՞, շտապեք 4teen և կտեսնեք ավելին։ Չմոռանանք հավելել, որ այս սրճարանում Դուք ոչ միայն կարող եք Ձեր բալիկի տարեդարձը նշել, այլ կազմակերպել դասարանային հավաքույթներ, ընկերական թեմատիկ երեկոներ և ավելին։ Մեր նկարահանման օրն այստեղ մի քանի գեղեցկուհներ իրենց տարեդարձն էին նշում, ի դեպ, տարեդարձի տոնական ձևավորումն իրականացրել էր Miracle Event Planning-ը, նայեք ինչ գեղեցիկ և համահունչ է ամեն բան։

You May Also Like

See more