edition-A

edition-A

Ամենանորաոճ աղջիկների նախընտրելի խանութ֊սրահներից մեկը` Avtandil Armenia-ն այսուհետ ներկայանալու է նոր անվամբ և մոտեցումներով` edition-A։ Թումանյան 38 հասցեում գտնվող edition-A խանութ֊սրահում Դուք կարող եք այսուհետ գտնել ոչ միայն վրացական Avtandil, այլ նաև Dots, Aka Nanita, Jiani հայտնի բրենդերի չկրկնվող մոդելները։ Հաճելի շփում, հավատարիմ հաճախորդներ ու բազում ծաղիկներ. ահա այսպիսինն էր պաշտոնական բացման երեկոն։ Ինչպես նշեց edition-A խանութ-սրահի հիմնադիր տնօրեն Անի Մկրտչյանը, edition անվանումը պայմանավորված է նորաձևության շուկայում առկա ” limited edition ” արտահայտության հետ, երբ արտադրվում է սահմանափակ քանակությամբ և ավելի բարձր արժողությամբ հագուստի տեսականի։ Այդ իսկ պատճառով որոշեցինք, որ խանութ֊սրահը կրելու է ” edition-A” անվանումը, քանի որ այստեղ ներկայացված են լինելու բացառապես լավագույն դիզայներների նմուշները։ Ի դեպ, անակնկալներն այսքանով դեռ չեն ավարտվել։ Սպասեք հետաքրքիր հավելումների edition A-ի կողմից …

You May Also Like

See more