Paese Poland

Paese Poland

Ձեզ ենք ներկայացնում Paese դիմահարդարման միջոցներ և խնամքի պարագաներ առաջարկող լեհական բրենդի մուտքը Հայաստան, իսկ ավելի հստակ Hermitage Armenia։ Այդ կապակցությամբ ցանցի կոմիտասյան մասնաճյուղում կազմակերպված էր փակ միջոցառում. շքեղ ընթրիք գեղեցիկը և որակյալ ապրանքանիշը գնահատող մի խումբ կանանց համար։

Իսկ հիմա մի փոքր ավելի մանրամասն. “Paese” իտալերենից թարգմանաբար նշանակում է “երկիր” և բրենդի գաղափարախոսությունն է ստեղծել կոսմետիկ միջոցների այնպիսի ընտրանի, որը հնարավորություն տա գոհացնել ցանկացած երկրի կնոջը` ստեղծելու համար թե՛ թեթև առօրյա, թե՛ տպավորիչ երեկոյան կերպար։ Բրենդը շատ բծախնդիր է արտադրանքի բաղկացուցիչներ ընտրելու հարցում` կրելով թե՛ սոցիալական, թե՛ բնապահպանական պատասխանատվություն: Ընկերության ներքին կառուցվածքն այնպիսինն է, որ հնարավոր է վերահսկել արտադրական ողջ գործընթացը, որն անց է կացվում Կրակովի մոտ գտնվող սեփական գործարանում: Paese պարագաների որակի գրավականն են համարվում կոսմետիկական միջոցների բաղադրության մեջ առկա վիտամինները, բնական ծագման յուղերը, ակտիվ բաղադրիչները, որոնք պահպանում ու երկարացնում են մաշկի երիտասարդությունը: Դուք դա կզգաք հենց այն պահից, երբ փորձեք սեփական մաշկի վրա. անբացատրելի թեթևություն, նուրբ հոտ, երբ շպարդ անչափ բնական է, բայց միևնույն ժամանակ չափազանց ներկայանալի։ Դուք դա կարող եք գնահատել ստորև ներկայացրած կադրերում։ Ի դեպ, չմոռանամ նշել, որ երեկոյի մուտքը հայտարարեց Լիանա Մարկոսյանը` ներկայացնելով ներկաներին բրենդի հատուկ հյուրին և դիմահարդարին, ով իր դիմահարդարմամբ էլ ավելի գեղեցկացրեց մոդել Լյուսի Հայրապետյանին։

You May Also Like

See more