Գեղեցիկ միջոցառում և անակնկալներ՝ Իքս Դրայվ ավտոմոտոսպորտ դպրոցում

Գեղեցիկ միջոցառում և անակնկալներ՝ Իքս Դրայվ ավտոմոտոսպորտ դպրոցում

Երևան, 03 Մարտի, 2020թ. Մարտի 3-ին Սվաճյան 30/9 հասցեում գտնվող Իքս Դրայվ ավտոմոտոսպորտ դպրոցում հանդիսավոր կերպով նշվեց մասնաճյուղի բացման 2-րդ տարելիցը: X-Drive ավտոդպրոցը հիմնադրվել է 2016 թվականին և այս պահին Հայաստանում ունի ավտոդպրոցների ամենալայն ցանցը: Միայն Սվաճյան 30/9 հասցեում գտնվող մասնաճյուղում գրանցվել են 58-ից ավել խմբեր և 1000-ից ավել ուսանողներ, ովքեր միայն վարման ժամերի են մասնակցել: Բոլոր ուսանողները բարեհաջող հանձնել են քննությունները և ստացել վարորդական վարման իրավունք:

X-Drive ավտոդպրոցի գործադիր տնօրեն, Հայաստանի 4×4 Off-Road ակումբի հիմնադիր՝ Արտաշես Ստեփանյանն իր ողջունի խոսքում նշեց. «Թույլ տվեք հայտնել իմ շնորհակալությունը բոլորիդ, շատ եմ հպարտանում, երբ տեսնում եմ, թե ինչպես են շփվում մեր բոլոր ուսանողները՝ անկախ այն հանգամանքից, սովորում են, ավարտել են, թե նոր պետք է ընդունվեն մեր դպրոց: Դա խոսում է մի բանի մասին, որ մեզ հաջողվել է ոչ միայն դառնալ երկրի լավագույն դպրոցներից մեկը, այլ նաև ձեռք բերել հազարավոր ընկերներ և բարեկամներ: Վստահեցնում եմ, որ ձեզ մեզ հետ կլինի շատ անվտանգ, քանի որ Xdrive-ի հետ՝ հուսալի է, որակյալ և ապահով»:

Միջոցառմանը ներկա էին հայտնի հյուրեր, այդ թվում ավտոմոտոսպորտ դպրոցի ներկա և ապագա ուսանողներ: Հյուրերի համար կազմակերպվել էր հյուրասիրություն, ինչպես նաև հատուկ խաղարկություն: Խաղարկության ժամանակ հյուրերից շատերը շահեցին 5 և 10 տոկոս զեղչեր դասընթացների համար, ինչպես նաև վարման անվճար ժամեր:

Նշենք, որ Իքս Դրայվ ավտոմոտոսպորտ դպրոցը ունի մի շարք մասնաճյուղեր՝ Երևանում (Սվաճյան 30/9 և Խանջյան 50, Թեքեյան կենտրոն հասցեներում), Գյումրիում, Վանաձորում և պարտրաստվում է շուտով ընդլայնել իր աշխարահագրությունը և հյուրընկալ դռները բացել Կապան քաղաքում: Դպրոցն առաջարկում է ավտոմոտովարման պրակտիկ և տեսական դասընթացներ, վարորդական հմտության բարձրացման տեսական և պրակտիկ պարապմունքներ, ինչպես նաև հատուկ դասընթացներ լեռնային և նախալեռնային գոտիներում 4×4 տեսակի մեքենաներ շահագործողների համար:

You May Also Like

See more