Մարիա Այվազյան, 17 ամյա աղջնակ, ով արդեն 13 տարի է Gasparyan Art Studio֊ի անդավաճան սանն է։ Իսկ հիմա ամենասկզբից. 13 տարի առաջ, երբ Մարիայի մայրիկը իր 4 ամյա դստրիկին առաջին անգամ տարավ Gasparyan Art Studio, կասկածի տակ էր այն փասն արդյո՞ք աղջնակը կսիրեր նկարչությունը, կշարունակե՞ր մայրիկի նախընտրած խմբակը, թե դա, ինչպես նման տարիքում շատ երեխաների դեպքում է լինում, նրա հերթական խմբակը կդառնար… բայց այն, որ փոքրիկի մեջ կար տաղանդ, դա հենց առաջին հայացքից նրա խոշոր աչքերում նկատեց ստուդիայի տնօրենը, երբ փոքրիկ Մարիայի առջև բացեց ալբոմը և խնդրեց նկարել այնտեղ եղած պատկերներից մեկը։ Ի՞նչ արեց Մարիան, նա մի քանի րոպե նայեց ալբոմում առկա պատկերին, ապա փակեց այն, մի կողմ հրեց և սկսեց տեսած պատկերը նկարել յուրովի։ Այո՛, Մարիան ոչ թե ուզում էր արտանկարել, այլ՝ տեսած պատկերը յուրովի ներկայացնել իր վարպետին։ Հենց այդ քայլն էլ հիմք հանդիսացավ մի երկար ուղու, որի ամփոփիչ պատկերը ստորև ներկայացնում ենք մեր լոիսանկարչի ֆիքսած կադրերով։ Այդ փոքրիկ Մարիան այսօր արդեն 17 ամյա գեղատես ու տաղանդավոր աղջնակ է, բազում մրցույթների հաղթող և պարզապես համեստ հայուհի, ում ոչ միայն կտավներից է արև հորդում, այլ նաև ամենահասարակ ողջույնի խոսքից ու ժպիտից։ Մարտի 8֊ը եռակի տոն էր Մարիայի համար, քանի որ նա ներկայանում էր իր առաջին անհատական ցուցահանդեսով, նշում էր իր տարեդարձը, ինչպես նաև տոնում մայրության և գեղեցկության միջազգային օրը։ Բազում հասակակիցներ, հյուրեր և պարզապես Մարիա Այվազյանի արվեստ գնահատող անձիք ներկա էին Թումանյանի տուն թանգարանում կազմակերպված այդ գեղեցիկ միջոցառմանը, որը սկսվեց ողջույնի խոսքով, նկարների հետ ծանոթացումով, շնորհավորանքներով և տոնական տորթի կտրման և հյուրասիրման արարողությամբ։