Փետրվարի 14-ը Fabrica-յում

Փետրվարի 14-ը Fabrica-յում

Փետրվարի 14-ին իր նորացված ճաշացանկով և բազում նորույթներով վերաբացվեց ու հանդես եկավ Fabrica ⦁ the steak restaurant ⦁ -ն որը գործում է Սարյան 9 հասցեում: Fabrica ռեստորանը տարբերվում է իր ուրույն հայեցակարգով՝ առաջարկելով բացառապես լավագույն հնեցված սթեյքերի տեսականին նաև տեղական մսեղենից, թարմ ծովամթերքի լայն ընտրանին, որոնք սակայն, չեք հանդիպի այլ վայրերում: Վերագործարկված ու րեբրենդինգ եղած Fabrica ռեստորանը՝ մենյուում ներկայացնելով 21 աննախադեպ սթեյք մի քանի կատեգորիայում՝ հայկական, հայկական հնեցված, ներմուծված մսից ու ձկնային սթեյքեր:
Նորացված Fabrica ռեստորանի համար պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ ներկայացվի բառացապես լավ որակական հատկանիշներով մթերքներ, մասնավորապես սթեյքեր, Երևանում զարգացվի «սթեյքի ուտելու մշակույթը», Сhef’s Table-ի կուլտուրայի ներկայացումը, ինչպես նաև սրահում լինի eat show-ների կազմակերպումը:
Հատկապես վերջին տարիներին այս ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում՝ նման համեղ խոհանոցի նորովի մատուցման ուղղությամբ:
Նորացված խոհանոցի պատասխանատուն է մեր նոր շեֆ խոհարարը՝  Պավել Կուրտեյեւը, ով երկար տարիների աշխատանքային փորձ ունի: Ուտեստների ճաշացանկը մասամբ հեղինակային է, որը կերտվել է՝ ոգեշնչվելով տարբեր երկրների խոհանոցներից:
Ճաշացանկում արդեն սիրված ուտեստները մասամբ ձևափոխել են՝ դառնալով մեր հյուրերի ճաշակին ու քիմքին համահունչ, այդ թվում ավելացել են «քաղցր» նորույթներ:
Պատահական չէր, որ հենց Սիրո տոնի երեկոյան մեր սիրելի հյուրերին ներկայացվեց բոլոր նորույթները, քանի որ Fabrica ռեստորանում ամեն ինչ արված է մեծ սիրով ու ջերմությամբ:Երեկոյի վերջում մեր շեֆ խոհարար Պավել Կուրտեյեւը լավա տորթի մեծ տարբերակը ներկայացրեց սրահում հավաքված մեր հյուրերին: Եվ այն, որպես հյուրասիրություն մատուցվեց նրանց:

You May Also Like

See more