Kids Fashion Day S/S 2021

Kids Fashion Day S/S 2021

Սիրով Ձեզ ենք ներկայացնում տարվա ամենասպասված, տպավորիչ, հեքիաթային ու բարի միջոցառումը, որի հերոսներն են այս անգամ ոչ միայն Kids Fashion Day նախագծի դեֆիլեի եռամսյա կուրսն ավարտած հրաշք մոդելները, այլ նաև նրանց գեղեցկուհի մայրիկներից մի քանիսը: Ի դեպ, բարության մասին, այսօր բարի է ոչ միայն մեր լուսաբանած միջոցառումը, այլ անգամ միջոցառման գլխավոր գործընկերը` Добрый հյութերը:

Համացանցում այս օրերին անհնար էր պարզապես չնկատել հեքիաթային մայրիկի և բալիկի աննկարագրելի գեղեցիկ մի լուսանկարը, խոսքը Kids Fashion Day S/S 2021 միջոցառման շապիկի դեմքերի` Նվուլի և հրաշք Արփիի մասին է: Բնականաբար միջոցառման բացումը վստահված էր հենց նրանց, որոնք կրում էին հայտնի և սիրված հայ դիզայներ Արփինե Կոշտոյանի երեկոյան, նուրբ, բայց միևնույն ժամանակ տպավորիչ հագուստները:

Ցուցադրության ժամանակ  ներկայացավ նաև նոր, բայց վստահաբար խոստումնալից ապագա ունեցող անչափ գեղեցիկ երեկոյան հագուստների նոր հայկական ապրանքանիշ  BeautyHolik –ը, որի բացառիկ հագուստներն այսուհետ կարող եք թե գնել, թե վարձակալել մայրաքաղաքի առաջին մանկական մուլտիբրենդային խանութ-սրահից՝  Kids Expert-ից / հասցե Թումանյան 15.19 /: Ի դեպ, այս խանութ-սրահում առկա ողջ տեսականին հիացրեց բոլոր ներկաներին, այո, Kids Expert-ը եկել է ապացուցելու, որ հայկական արտադրանքը կարող է լինել չափազանց ոճային, որակյալ, գեղեցիկ ու հասանելի, դրա վառ ապացույցն են խանութ-սրահում առկա հայկական ապրանքանիշները, որոնք ներկայացան ցուցադրության ժամանակ՝ Petoor Kids, Maggie Kids, Tetta Kids, Anzhelika Kids, Elka Fashion, Baveyan Kids, Nosa, Narre Kids, Hripsime Magoyan Fashion:

Եթե հետևում եք մեր Kids Fashion Day-ի ցուցադրություններին, վստահաբար Choupette Armenia ապրանքանիշն արդեն ծանոթ է Ձեզ իր տարբերվող ու որակյալ, գեղեցիկ ու չկրկնվող նմուշներով: Տղաների և աղջիկների համար նախատեսված ամենանորաձև հագուստներ ներկայացնող Choupette Armenia խանութ-սրահը նույնպես ներկայացավ այս գեղեցիկ ցուցադրության ժամանակ՝ զարմացնելով ներկաներին իր չափազանց գեղեցիկ տեսականիով:

Հաջորդ ապրանքանիշը 5.10.15. լեհական հայտնի բրենդը էր ՝ նախատեսված 0-14 տարեկան երեխաների համար է, որի վառ, ոճային մոդելները, կարված էկոլոգիապես անվնաս, բարձրորակ նյութերից շատ են դուր գալիս երեխաներին, վստահաբար շատերն էլ գիտեն արդեն 5.10.15-ի հասցեն` Նալբանդյան 50։

Ի դեպ, այս գեղեցիկ երեկոյի գործընկերն էր նաև երեխաների ամենասիրելի Moonlight Girls SPA եզակի կենտրոնը, որն ապահովել էր միջոցառման բոլոր մոդելների գեղեցիկ ու տարբերվող սանրվածքները: Կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին Moonlight Girls SPA կենտրոնի հիմնադիր Լիզա Գևորգյանին և իր ողջ թիմին անթերի աշխատանքի և համագործակցության համար, ինչպես նաև միջոցառման ԳԼԽԱՎՈՐ գործընկեր Добрый հյութերի հայաստանյան ներկայացուցչյանը: Նշենք նաև, որ բոլոր մոդելների համար Добрый հյութերն ունեին անակնկալ նվեր` Kino Park-ում  <<Մի անգամ դպրոցում ֆիլմ >>-ի մեկական հրավիրատոմս: Վերջում չմոռանանք փոխանցել նաև միջոցառման կազմակերպիչ Կարմեն Ղազարյանի և Ռուբինա Գրիգորյան շնորհակալական խոսեքերը օրվա հրաշք մոդելներին, նրանց գեղեցկուհի մայրիկներին, ինպես նաև միջոցառման գործընկերներ ամենաերաժշտական SONG TV-ին, որտեղ կարող եք դիտել գեղեցիկ տեսանյութ միջոցառման մասին, Армения Туристическая ամսագրին, Աբովյան 26 ա հասցեում ներկայացված MA Dress and More բուտիկին, ով ի դեպ, նույնպես անակնկալ ուներ ներկա բոլոր մայրիկների համար՝ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր, Miracle Event ընկերության հիմնադիր Արփինե Գևորգյանին բեմական հրաշք ձևավորման, ինչպես նաև միջոցառման անփոխարինելի make up artist Անահիտ Բարեղամյանին բոլոր մոդելների թեթև դիմահարդարման համար, ինչպես նաև Texart Print-ին:

Գնահատեք այս շքեղ երեկոյի ամբողջական ֆոտոշարքը մեր կայքում:

You May Also Like

See more