Ministry Of Wine-ի փիլիսոփայությունը․նոր վայր, որ պետք է այցելել

Ministry Of Wine-ի փիլիսոփայությունը․նոր վայր, որ պետք է այցելել

”Ministry Of Wine”-ը ՛՛Կարմիր Ցուլ՛՛ փաբի և ՛՛Վայն Ռեսթ՛՛ գինետան ռեբրենդինգն է նոր ձևաչափով: 24 տարվա պատմություն հայաստանյան ռեստորանային բիզնեսում: «Մինիսթրի Օֆ Վայնը» պահպանում է հին ավանդույթները՝ կերտելով նոր գաղափարախոսություն, որի հիմքում ընկած են ժամանակակից համերը և նոր արտադրվող գինու փիլիսոփայությունը: MOW սպիտակ  գինին արտադրվում է Ռկացիտելի խաղողի տեսակից, իսկ կարմիր MOW-ը՝ Արարատյան դաշտի քաղցրահամ Հաղթանակ խաղողի տեսակից:

“Ministry Of Wine”-ը իր հաճախորդին առաջարկում է հայկական, եվրոպական, ամերիկյան, ավստրալական, հարավամերիկյան գինիների ծավալուն գինեցանկ՝ համադրելով այն նրբաճաշակ իտալական և միջերկրածովյան խոհանոցի հետ:

Յուրահատուկ և մինիմալիստական ինտերիերը ևս անտարբեր չի թողնի գուրմաններին և գինեսեր հաճախորդին:

Էսթետիկ մոտեցումն առկա է գինետուն-ռեստորանի ամեն անկյունում: Գնահատեք ձեզ տրված ժամանակը, անցկացրեք այն մի գավաթ գինու և նրբաճաշակ ուտեստների ուղեկցությամբ՝  օրվա ավարտին նոր փիլիսոփայություն հաղորդելու ձգտումով:

Հասցե՝ Սարյան 2

You May Also Like

See more