ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏԱՆ պաշտոնական բացումը

ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏԱՆ պաշտոնական բացումը

Սեպտեմբերի 17-ին Վարդանանց 15/4 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց իր ձևաչափով տարբերվող և բացառիկ “Дом Русской книги”-ն՝ ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆԸ: Բացման հանդիսավոր միջոցառման հյուրերն էին գրողներ, հասարակական գործիչներ, քաղաքագետներ, հյուրեր, ովքեր ժամանել էին ՌԴ-ից հատուկ մշակութային այս կենտրոնի բացման կապակցությամբ: ՌՈՒՍԱԿԱՆ ԳՐՔԻ ՏՈՒՆԸ և գրախանութ է, և գրադարան, և ժամանցավայր, իսկ ապագայում հանդիսանալու է նաև հարթակ ընթերցասերների և հեղինակների համար: Վստահ ենք համակարծիք եք, որ սա Ռուսաստանի եւ Հայաստանի սոցիալական, մշակութային և կրթական կապերի զարգացման գործում մեծ քայլ է, որը կյանքի կոչվեց հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ջանքերի շնորհիվ:

“Дом Русской книги”-ն յուրահատուկ մշակութային կենտրոն է, որի շնորհիվ ընթերցողները ոչ միայն մուտք կունենան կրթական և գեղարվեստական ​​գրականություն, այլև կկարողանան հանդիպել տարբեր հեղինակների հետ, մասնակցել դասական և ջազ երաժշտության երեկոների և ներկա լինել Հայաստանի և Ռուսաստանի արվեստին նվիրված ցուցահանդեսների: Այստեղից Դուք կարող եք ձեռք բերել կամ տեղում ընթերցել ռուսական գրականության տարատեսակ հեղինակների ստեղծագործություններ, կամ կազմակերպել գործնական հանդիպումներ գրադարանում գործող սրճարանում: “Дом Русской книги”-ում ներկայացված են մոտ 1200 գրքեր դասական և ժամանանակից գրողների կողմից: Գեղեցիկ, տրամադրող, զով և հարմարավետ սրահներում բոլոր ընթերցասերները ամեն օր կարող են այցելել` տեղում ընթերցելու, գնելու, կամ պարզապես գրքի շուրժ շփվելու, թեյելու համար: Այստեղ ներկայացված են ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային հեղինակների հայտնի ստեղծագործություններ ռուսերեն լեզվով:

You May Also Like

See more