Սիրով Ձեզ ենք ներկայացնում Kids Fashion Day նախագծի հերթական գեղեցիկ ցուցադրության միջոցառումը, որին այս տարի վստահված էր մայրաքաղաքում անցկացվող Fashion Festival 2021-ի պաշտոնական փակումը:
Ի՞նչ կրել այս աշնանը…, ձեզ կներկայացնեն Kids Fashion Day նախագծի մոդելները` ցուցադրելով լավագույն խանութ-սրահներում առկա աշուն / ձմեռ տեսականիները: Նշենք որ միջոցառման գլխավոր հովանավորն էր ArLeAm ընկերությունը, որը ողջ երեկոյի ընթացքում կազմակերպել էր համեղ հյուրասիրություն բոլոր ներկաների համար, իսկ միջոցառման շապիկի դեմքերն էին նախագծի գեղեցկուհի մոդել Իրա Ստեփանյանն իր մայրիկի՝ Աննայի հետ:
Ցուցադրության մեկնարկը տվեց ռուս-իսրայելական sela moms & monsters լայֆսթայլ ապրանքանիշը, որն առաջարկում է թեթև, նորաձև, թրենդային հագուստի հավաքածու ոճային կանանց, երեխաների և նրանց մայրիկների համար: Բացի հագուստից սրահում ներկայացված է նաև ներքնազգեստ, տնային հագուստ, աքսեսուարներ: sela moms & monsters սրահ կարող եք այցելել Dalma Garden Mall-ում և Erebuni Mall-ում : Այն շուտով իր դռները կբացի նաև Yerevan Mall-ում:
Հաջորդիվ ներկայացվեց ռուսական նորաձևության ամենապահանջված մանկական բրենդերից մեկի Gulliver-ի աշուն/ձմեռ 2021 հավաքածուն: Նշենք, որ Gulliver-ը ռուսական լյուքս կարգի ապրանքանիշ է, որն առանձնանում է իր չափազանց ոճային, տարբերվող ու տպավորիչ նմուշներով, իսկ խանութ- սրահը գտնվում է Dalma Garden Mall–ի երկրորդ հարկում:
Ռուսականից արագ անցում դեպի հայկականի… Kids Expert հայկական առաջին մանկական մուլտիբրենդային խանութ-սրահի մասին վստահ ենք բոլորդ գիտեք: Եթե եղել եք Թումանյան 15/19 հասցեում, միանշանակ նկատած կլինեք ամենափոքրիկների համար նախատեսված տարբերվող, որակյալ ու գեղեցիկ մոդելները, որոնք ներկայացնում է LeMar ապրանքանիշը:
Գիտեք Kids Fashion Day նախագծի մասնակիցները, ոչ միայն հստակ ճանապարհ են անցնում նրանց հետ, այլ ամբողջությամբ ընկղմվում են նորաձևության մեջ, հետաքրքիր ճաշակ ձևավորում և նորանոր ասելիքով հանդես գալիս: Միջոցառմանը ներկայացավ նաև նախագծի մոդելներից Սուսի Ասատրյանն իր ստեղծած ապրանքանիշով՝ Cani by Susy Asatryan:
Ընդհամենը երկու ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, իսկ ավելի կոնկրետ Kids Expert, են ժամանել հայ տաղանդավոր գեղեցկուհի Աննա Թալանչյանի կողմից ստեղծած բացառիկ look-եր. թրենդային կոստյումներ, կաշվե կիսատաբատներ, շուտով նաև երեկոյան հագուստներ: Այո, այո, ապրելով Հայաստանից դուրս, հայերը նույնպես կարող են հայկական որակ ու ձեռագիր տարածել: Հաջորդիվ միջոցառմանը ներկայացավ հենց Աննա Թալանրյանի ստեղծած La Monique-ը:
Նոր անուն հայկական շուկայում. Original, չափազանց փափուկ, հարմարավետ, որակյալ և անբացատրելի մատչելի: Ձեր փոքրիկի զգեստապահարանում պետք է պարտադիր ավելանա սպորտային հագուստ Original ապրանքանիշի կողմից, ի ապացույց կարող եք թերթել մեր լուսանկարչի կողմից ֆիքսած կադրերը:
Եկեք մտքով նորից վերադառնանք Kids Expert, որովհետև հենց այնտեղ է ներկայացված հայկական Anzhelika ապրանքանիշը. մեղմ գույներ, սպորտային look-երի թրենդային լուծումներ, հարմարավետ ու փափուկ կտորներ, մի խոսքով արդեն շատ երեխաների ամենասիրելի հայ ապրանքանիշը դարձած Anzhelika-ն հաջորդը ներկայացավ ցուցադրությանը: Ի դեպ, Anzhelika Kids-ը ներկայացված է նաև Amazon կայքում, ասել է թե հասանելի է ոչ միայն հայերին, այլ աշխարհի շատ ու շատ երկրների բնակիչներին:
Ռուսական արտադրության այս բարձրակարգ բրենդը առանձնանում է տղաների համար նախատեսած յուրահատուկ ակցենտային և աղջիկների համար` նուրբ երանգային մոտեցմամբ մոդելներով: Կրելով Choupette` ձեր բալիկն իրեն միշտ կզգա ուշադրության կենտրոնում, կլինի նորաոճ և թրենդային: Ի դեպ, Choupette խանութ-սրահը նույնպես ներկայացված է Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում:
Ինչ եք կարծում, որ խանութ-սրահին էր վստահված միջոցառմանը փակումը. հենց Fibo, մուլտիբրենդային խանութ-սրահին, որը տեղակայված է Աբովյան փողոցի կենտրոնական մասում: Fibo-ն ձեզ է ներկայացնում իտալական բրենդերի մշտապես փոփոխվող և համալրվող հավաքածուներ մինչև 70% մշտական իջեցված գներով: Fibo-յում են ներկայացված Armani, Cerruti, Trussardi, GF Ferre, Versace, Valentino, Cavalli, D&G, Love Moschino, Zegna, Valentino և այլ անվանի ապրանքանիշների կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված ոճային լուքեր:
Կարծես թե ամեն ինչ ֆիքսեցինք և ներկայացրեցինք Ձեզ այդ գեղեցիկ օրվանից, մնում է շնորհակալություն հայտնենք Kids Fashion Day նախագծի կազմակերպչներին` Ռուբինա Գրիգորյանին և Կարմեն Ղազարյանին Հայաստանում նման բարձրակարգ մանկական ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես նաև ևս մեկ անգամ հիշեցնենք ցուցադրվող ապրանքանիշները՝ sela, Gulliver, Kids Expert խանութ-սրահում ներկայացված Le Mar, La Monique և Anzhelika հայկական ապրանքանիշները, Choupette, Fibo, Cani և Original: Հիշեցնենք նաև, որ միջոցառման գլխավոր հովանավորն էր ArLeAm ընկերությունյունը, իսկ գործընկերներն էին Moonlight Girls SPA-ն, որն իրականացրել էր բոլոր մոդելների վարսերի յուրատեսակ հարդարումը, հատուկ շնորհակալություն հիմնադիր Լիզա Գևորգյանին, ինչպես նաև Անահիտ Բարեղամյանին, ով իրականացրել էր մոդելների թեթև դիմահարդարումը և Miracle Event-ի հիմնադիր Արփինե Գևորգյանին սրահի չափազանց գեղեցիկ, տարբերվող և յուահատուկ դիզայնի համար: Միջոցառման սրահը, ինչպես նաև բոլոր առումով կազմակերպչական մոտեցումները պարզապես անթերի էին: