Դեկտեմբերի 5֊ին Ամիրյան 4/6 հասցեում բացվեց լատինաամերիկյան մշակույթների մեկտեղման արդյունք հանդիսացող Los Pueblos Las Culturas ռեստորանը։
Los Pueblos Las Culturas-ը միակն է Հայաստանում, որտեղ ներդաշնակ եղանակով միաձուլվել են պերուական, արգենտինական, բրազիլական և մեքսիկական խոհանոցները միաժամանակ` պահպանելով իրենց բացառիկությունն ու ավանդականությունը։
Բարձրակարգ խոհանոցից բացի, Los Pueblos Las Culturas-ը հավակնում է լինել Ձեր սիրելի հասցեն քաղաքում շնորհիվ իր բարի։ Հենց այստեղ է յուրօրինակ համերի հետ “խաղալու” վարպետությամբ կոկտեյլներ պատրաստելու աշխարհի լավագույն բարմեններից մեկը` մեր հայրենակից Գեղամ Ղազարյանը։ Այնպես որ ֆիքսեք հասցեն, քանի որ այստեղ մատուցվող համեղ ուտեստները, բացառիկ կոկտեյլներն ու կոլորիտային միջավայրը դարձնելու են Los Pueblos Las Culturas-ը ձեր սիրելի վայրերից մեկը մայրաքաղաքում: