REOPENING. Ginovkats Wine House

REOPENING. Ginovkats Wine House

Oրերս ջութակի հնչյունների ներքո պաշտոնապես իր դռները վերաբացեց Ginovkats Wine House-ը Աբովյան 7/3 հասցեում: Գտնվելով Երևան քաղաքի սրտում` Աբովյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկում` Ginovkats Wine House –ը հաճելի վայր է հանդիպումների, ընտանեկան միջոցառումների համար:   Ginovkats Wine House կարող եք այցելել առավոտյան ժամը 10:00-ից և սկսել օրը համեղ նախաճաշով: Ginovkats Wine House-ը առաջարկում է նոր ճաշացանկ, նոր համեր. ճաշացանկում կան եվրոպական խոհանոցի հայտնի և սիրված ուտեստներ, ինչպես նաև հայկական ավանդական ուտեստներ: Միջոցառման ընթացքում հյուրերը համտեսեցին ռեստորանի շեֆ -խոհարարի կողմից հատուկ առաջարկված` քաղաք Անիի անվանումով քաղցրավենիքը, որը պատրաստված էր տարբեր տեսակի ընդեղենով և սպիտակ բողկով: Ինտերիերի նորաոճ լուծումները, լայնարձակ և լուսավոր սրահները կլցնեն յուրաքանչյուր քմահաճ հաճախորդի երեկոն, իսկ եթե սիրում եք ամառային երեկոներն անցկացնել դրսում, ապա բացօթյա վերանդան ամենահարմար ընտրությունը կլինի ձեզ համար: Գինի խմելը երևանցիների մոտ ավանդույթ է դարձել. Ginovkats Wine House ռեստորանը վստահ եմ կդառնա յուրաքանչյուրի սիրելի անկյունը` կրկին վերադառնալու անհագ ցանկությամբ: Ginovkats Wine House-ի վերաբացման միջոցառումը վարում էր Նարեկ Քթոյանը: Երեկոն լի էր անակնկալներով: Միջոցառման հատուկ հյուրն էր երգչուհի Իվետա Մուկուչյանը,ով իր ելույթներով խենթ տրամադրություն փոխանցեց ներկաներին, իսկ երեկոյի պարային ռիթմերը շարունակվեց DJ Դիանայի բիթերի ներքո: «Փետրվար ամսին Figaro ընկերությանը միացավ նաև Wine House-ը, որն այսուհետ կոչվում է Ginovkats Wine House: Գինու մշակույթը սկիզբ է առել Սարյան փողոցից, և այժմ Հյուսիսային պողոտան ևս դառնում է գինու սիրահարների համար հարմարավետ վայր: Մենք այդ ուղղությամբ ջանքեր չենք խնայի»,-նշեց  Գինովկաց Wine House-ի մարքեթինգի բաժնի ղեկավար` Ֆլորա Աթոյանը: Բացօթյա հատվածում հաճախակի կլինի live երաժշտություն, անընդմեջ կհրավիրենք քաղաքի լավագույն DJ-ներին: «Կունենանք նաև գինու համտեսներ և հատուկ իվենթներ, որտեղ կպատմենք գինու մասին ամենահետաքրքիրն ու չբացահայտվածը: Ռեստորանի առանձնահատկություններից է Wine Shop-ը, որտեղից կարող եք գտնել ձեր քիմքին հարմար գինի` խորհուրդ ստանալով տեղի սոմելյեներից: Այստեղ ներկայացված են 200-ից ավելի հայկական և արտասահմանյան արտադրության գինիներ: ՈՒսումնասիրելով շուկայի գնային քաղաքականությունը` վստահորեն կարող եմ նշել, որ մեր խանութ-սրահում սահմանված գնային սանդղակը ամենամատչելին է, և եթե որևէ մեկը տվյալ գինին կգտնի ավելի մատչելի տարբերակով, ապա մենք գինին պարզապես կնվիրենք»,- շարունակում է Ֆլորան: Նշենք նաև, որ Հուլիսի 19-ին Ginovkats Wine House-ի վերանդայում հայտարարված է երաժշտական հետաքրքիր երեկո, իսկ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք զանգահարել 093 305433 կամ հետևել ֆեյսբուքյան էջում հրապարակված նորություններին։

You May Also Like

See more