«Բեյբի Լենդ» ընկերությունը հիմնադրվէլ է 2004թ.-ին և առաջարկում է եվրոպական ինովացիոն, բարձրորակ ապրանքանիշների երեխաների խնամքի և զարգացման պարագաներ, խաղալիքներ, աքսեսուարներ։
«Բեյբի Լենդ»-ում կգտնեք հանրահայտ ապրանքանիշների, ինչպիսին է ամերիկյան Nuby, բելգիական Nattou, գերմանական Coki, բրիտանական Baby Art, հունական Septona, բարձրորակ հումքից պատրաստված մանկական տեսականի։
Nuby ամերիկյան ապրանքանիշը տարածված է աշխարհի ավելի քան 155 երկրներում և վերջին 45 տարվա ընթացքում սիրված է եղել միլիոնավոր ընտանիքների կողմից: Nuby արտադրանքը մշակվում, ուսումնասիրվում և արտադրվում է ամենաբարձր չափանիշներով՝ մանկաբույժների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:
Բելգիական Nattou ընկերությունն աչքի է ընկնում բարձրորակ և թրենդային խաղագորգերով, ճոճաթոռներով, մանկական անկողնային հավաքածուներով, դուդուներով և այլն։
Գերմանական Coki-ն հայտնի է երեխաների աճին և զարգացմանը նպաստող մոտորիկային խաղերով, երաժշտական գործիքներով, խոհանոցային և այլ թեմատիկ խաղալիք-հավաքածուներով։
Բրիտանական Baby Art-ի տեսականին օգնում է ծնողներին ստեղծել գեղեցիկ հուշեր նորածնի լույս աշխարհ գալու առաջին իսկ օրվանից։
Հունական Septona ապրանքանիշը սկսած 1975թ.-ից իր արտադրանքն է ներկայացնում աշխարհի ավելի քան 70 երկրում։ Ներդնելով լավագույն նորորարական տեխնոլոգիաներ արտադրում է բարձորակ անձնական հիգենայի պարագաներ ողջ ընտանիքի համար։
«Բեյբի Լենդ»- ի հասցեներն են՝
Վ.Վաղարշյան 17, 010260114, viber +37496260114
Դավիթաշեն 3-րդ թաղ. 25/6 (Ռիբոկի և Երևան սիթիի հարևանությամբ)
հեռ. 099151599