Նախորդ օրը ներկա էինք CHARM խանութ-սրահի կողմից կազմակերպված նվերաշատ խաղարկության, որի ընթացքում դեկտեմբերի 1-31-ը ընկած ժամանակահատվածում 15.000 ՀՀ դրամ և ավել գնում կատարած տասնյակ հաճախորդներից 21-ը պատահականության սկզբունքով շահեցին արծաթյա զարդեր CHARM-ի կողմից, երկուսը` 250.000 – 150.000 ՀՀ դրամ արժողությամբ ադամանդե զարդ, իսկ երկուսը` նվեր-քարտ: Տոնական տրամադրություն, հաճելի երաժշտություն, քաղցր հյուրասիրություն և շատ նվերներ. այ այսպես մեկնարկեց CHARM-ը 2022 թվականի: Ի դեպ, 2018թ-ից ի վեր CHARM խանութ-սրահների ցանցը հայ սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ բրենդերի յուրօրինակ արծաթյա և ոսկյա զարդեր, ժամացույցներ և աքսեսուարներ: Նույնիսկ ամենաբծախնդիր հաճախորդները CHARM–ում կգտնեն իրենց ճաշակին համապատասխան բարձրորակ տեսականի: CHARM-ը հանդիսանում է ԱՊՀ տարածքում ամենամեծ և լավագույն ճանաչված ոսկերչական ընկերությունների՝ SOKOLOV և Diamant ապրանքանիշերի պաշտոնական գործընկերը Հայաստանում:
Սրահներն իրենց կոնցեպտով ունիվերսալ են: Ցուցադրված են ինչպես առօրյա-պրակտիկ, այնպես էլ հարսանեկան, երեկոյան, մանկական բազմաբույլ տեսականի: Տղամարդկանց համար առկա են ինչպես արծաթյա զարդեր, այնպես էլ արծաթյա գրիչներ, ճարմանդներ և փողկապի ամրակներ:
Մանկական տեսականուց կարելի է առանձնացնել նմանը չունեցող մանկական սպասքը, որը նախատեսված է նորածին երեխաների կերակրման համար: Տեսականին ներառում է SOKOLOV & Disney և SOKOLOV և լեգենդար <Մաշան և արջուկը> համատեղ կոլաբորացիայից արծաթյա գդալներ: Սպասքը ամբողջությամբ պատրաստված է 925 հարգի արծաթից և պատված է 999 հարգի արծաթե ծածկով:
CHARM-ը ներդրել է նաև առցանց խանութ (charm.am), որտեղից կարող եք կատարել գնումներ և ստանալ դրանք հաշված ժամերի ընթացքում: Գործում է անվճար առաքում ՀՀ տարածքում: Հիշեցնենք, որ այս պահին CHARM-ը ներկայացված է Yerevan Mall-ում և Megamall-ում: