«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը 2022 թ. -ի Հունվարի 24-ին կազմակերպել էր «Ազգային Վարկանիշ» մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել հայրենական արտադրողներին, գործարարներին, ովքեր իրենց գործունեությամբ վերջին տարիներին նպաստել են տնտեսության զարգացմանը: Մրցանակներ ստացան առողջապահության, կրթության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ:
Մեր գործընկեր Անռիվա ընկերությունը նույնպես նոմինացվել էր «Ազգային Վարկանիշ 2021» մրցանակաբաշխությանը և արժանացավ՝ «Միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցող ընկերություն» պատվավոր մրցանակին:
Մրցանակաբաշխությունը ուղեկցվեց համերգային ծրագրով և հյուրասիրությամբ: