Pull & Bear-ի բացումը Mega Mall-ում

Pull & Bear-ի բացումը Mega Mall-ում

Իսպանական Pull & Bear բրենդը պաշտոնապես մուտք գործեց Mega Mall իր նոր, չափազանց ընդարձակ ու տարբերվող սրահով, որը վերադարձ է դեպի ԼՈՖՏ ոճի, սակայն նոր կոնցեպտով ու արդեն արդի լուծումներով: Ի դեպ, այս ձևաչափը միակն է ամբողջ Կովկասում:

36 տարվա պատմություն ունեցող բրենդն ունի մոտ 900 սրահ 60-ից ավել երկրներում, որտեղ ներկայացնում է փողոցային նորաձևության հետևորդ երիտասարդների ամենօրյա հագուստ և աքսեսուարներ մատչելի գներով:

Խանութ֊սրահի պաշտոնական բացման շնորհանդեսից կարելի է կռահել, թե ինչպես է բրենդը կարողանում նվաճել շուկաները ամբողջ աշխարհում… այո՛, այո՛, տեխնոփարթի հիշեցնող բացման շնորհանդեսին ներկա էին բազում երիտասարդներ, հենց որոնց վրա էլ մեծ ազդեցություն ունի բրենդը շնորհիվ նորաձևության իր փիլիսոփայության, կրեատիվության, թարմ, տարբերվող, թրենդային և որակյալ դիզայնի: Սուպեր երաժշտություն, խմիչքներ, անակնկալներ, տարբերվող շոու ցուցադրություն, ահա այսպիսինն էր Pull & Bear-ի պաշտոնական մուտքը Mega Mall:

You May Also Like

See more