Ապրիլի 9-ին «Event-A» ընկերությունը Երևանի սրտում գտնվող ամենահայկական ռեստրոնաններից մեկի` Ոստանի հարկի տակ և MBG catering-ի հյուրասիությամբ կազմակերնել էր «Հայկականը Որակյալ է» խորագրով 2-րդ միջոցառումը, որն այս անգամ նվիրված էր հայկական արտադրության հագուստ և աքսեսուարներ արտադրող ընկերություններին։
Այս անգամ միջոցառման հյուրերը՝ բլոգեր-ինֆլուենսերները, անմիջական մասնակցություն ունեցան բրենդերի շնորհանդեսին․ շատերը հանդես եկան որպես մոդել՝ դրանով իսկ նպաստելով բրենդերի ճանաչելիության բարձրացմանը։
Միջոցառման մասնկիցները ինն էին․
«Լucy’s»-ը նուրբ մետաքսի վրա գունային անթերի համադրությամբ ստեղծված պատկերներ են, որոնք միայն մեկ օրինակով են և չեն կրկնվում:
«Nakhshoon»-ը արտադրում է նրբաճաշակ և տարբերվող զարդեր և իրագործում աղջիկների պատկերացումները։
«Checkmate Plotnikova Fashion» -ը լյուքս դասի հայկական բրենդ է, որի գաղափարախոսության հիմքում ընկած է շախմատային փիլիսոփայությունը՝ միախառնված է նորաձևության հետ։ Արդյունքում կինը միշտ ներկայացվում է թագուհու կերպարում։
«Արնախշ»-ի գեղեցիկ զարդերը, մեզ են փոխանցում առաջին հերթին հայկական զարդարվեստի գեղեցկությունը։ Արնախշի զարդերը այսօր սփռված են աշխարհով մեկ, տարածելով հայկական արվեստն և մշակույթը։
«Mine» ապրանքանիշը ստեղծում է բնական կաշվից պայուսակներ եւ տարատեսակ աքսեսուարներ, որոնք եզակի են իրենց տեսքով, անթերի են որակով, ակներեւ են բազմերանգ գույներով եւ որ հատկանշական է՝ առանձնակի են իրենց բազմաֆունկցիոնալությամբ։
«Pajamas&Co» ընկերությունը ներկայացնում է հայկական արտադրանքի գիշերազգեսներ :
Կարող եք կրել թե՛ տանը, թե՛ դրսում: Ցուցադրված է Made խ/ս-ում, ինչպես նաև կարող եք պատվիրել online:
«AramaraScarves»-ը հայկական թեմաներով և նախշերով շարֆեր է ստեղծում։ ամեն շարֆի վրա ներկայացված է այբուբենի մեկ տառ։ Ոգեշնչվում են՝ հայկական ճարտարապետությամբ, զարդատառերով և արվեստի գործերով։
«Shabeeg» բրենդի կոնցեպտը կայանում է հետևյալում. ներկայացնել մեզ այդքան հոգեհարազատ հայկական պատմամշակութային արժեքները բոլորին հասանելի տարբերակով` գրաֆիկական հետաքրքիր և մոդեռն լուծումներով, օգտագործելով շապիկը որպես վիզուալիզացիայի կրիչ։
«Alexandria Air bridal»-ը ստեղծում է հայկական արտադրության վինտաժային ոճի հարսանեկան զգեստներ, որոնք շատ ինքնատիպ են և տարբերվում են շուկայում առկա տեսականիից իրենց նրբագեղությամբ։ Զգեստները կարող եք նաև վարձակալել։ Ընդունում են նաև անհատական պատվերներ։
Միջոցառման ձևավորումն ապահովել էր «Benoorb» ընկերությունը, իսկ համեղ, թարմ և գեղեցիկ հյուրասիրությունը, շատ սեղմ ժամկետում, կազմակերպել էր MBG catering-ը: «MBG catering»-ի պրոֆեսիոնալ մոտեցումն իրոք հիացմունքի արժանի է։ Ի դեպ՝ վերջիններս ծառայություն է մատուցում ՀՀ ողջ տարածքում՝ լինի անհատական, թե կորպորատիվ միջոցառում, առանձնատանը, թե մեկ այլ ռեստորանի տարածքում։
Մասնկից բոլոր ընկերությունները գեղեցիկ նվերներ էին պատրաստել հյուրերի համար։ Հյուրերը նվերներ ստացան նաև հայկական արտադրության առանց շաքարի չրային կոնֆետներ satisweets–ի և գեղեցիկ զարդատուփեր dream factory-ի կողմից։
Անչափ շնորհակալ ենք բոլոր հյուրերին և գործընկերներին՝ ներկայության և հայկական արտադրության ճանաչելության բարձրացման գործում մեզ աջակցելու համար։ Առանց այդ աջակցության, այս միջոցառումը չէր կայանա։