Ամենամեծ երազանք – Syuzanna Grigoryan’s Dance Art Studio-ն այս տարի նշում է ստուդիայի 5 ամյակը

Ամենամեծ երազանք – Syuzanna Grigoryan’s Dance Art Studio-ն այս տարի նշում է ստուդիայի 5 ամյակը

Իրենց գործունեության 5 տարիների ընթացքում հասցրել են ստեղծել 4 մասնաճյուղ, որոնցից մեկը գտնվում է ԱՄՆ -ում:

Պարային դպրոցը ունի 140 և ավելի սաներ: Այս տարիների ընթացքում դպրոցի սաները հասցրել են մասնակցել քաղաքի լավագույն համերգներին, նկարահանումներին, բարեգործական համերգներին, ինչպես նաև Արխա բլոգի, Գյուրջինյան պրոդակշնի, Հանդես պրոդակշնի, կազմակերպած մրցանակաբաշխություններին:

2020թ-ին մասնակցել են միջազգային օնլայն մրցանակաբաշխությանը: Իրենց գործունեության 4 տարիների ընթացքում ունեցել են հետևյալ մրցանակները`

2018-ին տարվա ամենաոճային պարային համույթ,

2019-տարվա լավագույն պարային համույթ

2020-տարվա լավագույն պարուղեկցող պարային համույթ

2020-տարվա լավագույն մոդեռն հայկական պարային համույթ և տարվա լավագույն պարային համույթ (օնլայն միջազգային մրցանակաբաշխություն)

2021-տարվա լավագույն պարային համույթ:

Պարային դպրոցի սաները դասապրոցեսի ընթացքում ծանոթանում են պարավեստի անծայրածիր աշխարհին: Պարային դպրոցում սաներին ուսուցանվում է հայկական ժողովրդական, այլ ազգերի ժողովրդավարական , հիփ-հոփ, ժամանակակից և մոդեռն պարեր:

Յուրաքանչյուր մենահամերգ կազմակերպված է լինում յուրովի և նոր բեմադրություններով, իսկ տարբերվող և գունեղ հագուստները ապահովում է ոճաբան, մոդելավորող Նարինե Նիկողոսյանը, նշենք նաև, որ հագուստները սաներին տրամադրվում է անվճար: Ինչպես բոլոր մենահամերգները այս մենահամերգը բացառություն չէր իր շքեղությամբ և պարային բազմազան բեմադրություններով, մենահամերգին ներկա էին բազմաթիվ հյուրեր որոնց շարքում էին գտնվում` Սոնա Շահգելդյանը, Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոց ստուդիան, Տիգրան Հունանյանը, Դավիդ Ռեյը, ինչպես նաև խարբերդի մանկատան սաները:Գեղեցիկ երեկոն վարում էին Հասմիկ Խոջյանը և Վարդգես Առաքելյանը։

Պարային դպրոցի տնօրենը Սյուզաննա Գրիգորյանն է` ով իր պարային ուղին կերտել է միայն պրոֆեսիոնալ մասնագիտական կրթությամբ` ավարտելով Պարարվեստի պետական ուսումնարանը այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում ստանալով պարարվեստի մանկավարժ որակավորումը, մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների, ինչպես դասական պարարվեստի լավագույն մասնագետների մոտ, այնպես էլ այլ միջազգային որակավորում ունեցող լավագույն մասնագետների մոտ:

Սյուզաննան հանդիսանում է Հայաստանի Ազգային պարարվեստի միության անդամ:

Պարային դպրոցի կարգախոսն է` Փոքրիկ ընտանիք ծնված մեծ երազանքից, Մենք չենք ձգտում լինել առաջինը, մենք ձգտում ենք ինքներս մեզ գերազանցել:

You May Also Like

See more