Ք՛ո հարսանիքը, Ի՛մ Հայաստանում Ովքե՞ր էին ոլորտի առաջատարները

Ք՛ո հարսանիքը, Ի՛մ Հայաստանում Ովքե՞ր էին ոլորտի առաջատարները

Օրեր առաջ, բացօթյա, ինքնատիպ կոլորիտով հագեցած միջավայրում մեկնարկեց բավական սպասված մի նախագիծ, որը յուրօրինակ էր, թե իր թեմատիկայով և թե գաղափարական առումով: ԷՅ ԷՅ Դի Փրոջեքթ ընկերության՝ այս նախաձեռնության նպատակն էր Հայաստանը դարձնել հարսանյաց խնջույքների  անցկացման հետաքրքիր երկիր՝ նպաստելով նաև այս տեսակի տուրիզմի զարգացմանը:

Ինչպես  մեկնաբանեց <<ԷՅ ԷՅ Դի>> Փրոջեքթ  ընկերության ղեկավար Լ.Նազարյանը, իրենց  թիմի նպատակն է նաև օգնել առաջիկայում ամուսնանալ պատրաստվող զույգերին՝ ծանոթանալու  հարսանեկան հանդիսությունների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերությունների ողջ պոտենցիալին:

Որոշ  վիճակագրական տվյալների համաձայն, շատ օտարերկրացիներ, փոքրիկ, բայց հուրուստ պատմամշակութային վայր որակելով Հայաստանը, իսկապես ժամանել ու այստեղ են կազմակերպել իրենց պսակադրությունը: Հիմք ընդունելով երկրի տուրիստական ներուժը՝ նախաձեռնության հեղինակ Լ.Նազարյանը  վստահ է, որ Հայաստանը կարող է աշխարհին ճանաչելի դառնալ նաեւ հարսանեկան խնջույքների կազմակերպման յուրահատուկ  ուղղությամբ:

Հայկական ուրախ հարսանիքները, նախապատրաստական երկարատև աշխատանքները,  այդ օրվան տքնաջանորեն ու լիակատար պատրաստվելը, ավանդական արարողակարգերին հետամուտ լինելը  կարծես դարձել է մեր ազգային ինքնության այցեքարտը: Սակայն վերջին շրջանում ժամանակակից զույգերը կարծրատիպեր են կոտրում, խելահեղության հասնող ինքնատիպ ու օրիգինալ հարսանիքներ կազմակերպելով՝  շատ անգամ շրջանցելով հինն ու ավանդականը:

<<Ք՛ո  հարսանիքը, Ի՛մ Հայաստանում>>  խորագիրը կրող փառատոն-մրցանակաբաշխությանը իրենց յուրօրինակ տաղավարներով ցուցադրություն էին կազմակերպել  հարսանիքների կազմակերպման ոլորտում ներգրավված ընկերություններից մի քանիսը: Միջոցառումը ուղեկցվեց շքեղ հրավառությամբ, հարսիկների նորաոճ  զգեստի անզուգական ցուցադրությամբ, հարսիկի պարի գեղեցիկ բեմադրությամբ: Ողջ  երեկույթը անցկացվեց Alikhanyan,s  project  երաժշտական ամենախելահեղ երաժշտական նախագծի կենդանի  նվագակցությամբ:

Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան այն կազմակերպություններն ու անհատները, ոքվեր հարսանեկան խնջույքների կազմակերպման ոլորտում ունեն մեծ փորձ, բարի համբավ և կրեատիվ մտածողություն: 

Ի՞նչ հարսանյաց թեմա ընտրել, ի՞նչպիսի դիզայն, ինչպիսի   հարսանեկան կերպար ստանալ և առհասարակ, ինչպես  վերածել այս օրը հեքիաթային իրականության,  ներկայացրեցին ոլորտի պրոֆեսիոնալները:

<<Հարսանեկան ոլորտում ունեցած ներդրման համար մրցանակ   շնորհվեց Prestige Wedding Planner  ընկերության   հիմնադիր և գլխավոր  դիզայներ, «Հարսանիքների և միջոցառումների ձեռնարկատերերի ասոցիացիայի նախագահ   Գայանե Խոջայանին իսկ հարսանյաց  հանդիսությունների  բարձրակարգ  կազմակերպման և  բազմապրոֆիլ ծառայութունների մատուցման համար մրցանակ ստացավ Events.am -ի հիմնադիր, միաժամանակ նաև հանդիսությունների  պրոֆեիոնալ  հանդիսավար, երգիչ, Մհեր  Գալստյանը:

Ռոմանտիկ առաջարկությունների և գեղեցիկ անակնկալների կազմակերպման ու բարձրակարգ  մատուցման համար մրցանակի արժանացավ MARRY ME ARMENIA ընկերության հիմնադիր տնօրեն Արմինե Հարությունյանը:

<<Ինքնատիպ ու յուրօրինակ զգեստների ազգային արտադրող>>  անվանակարգում  մրցանակ ստացավ  Lanesa Bridal ընկերության  հիմնադիր տնօրեն Արմինե Սահակյանը.

Հարսանեկան պարի ինքնատիպ ու անզուգական բեմադրության, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի համար պատվոգիր   շնորհվեց  <<Այաս>>  պարային դպրոցի սաներին:

Ինքնատիպ փողկապների և աքսեսուարների հայրենական արտադրություն հիմնելու  համար  մրցանակ     տրվեց   MKHITARYAN’S հայրենական արտադրության հիմնադիրներ

Միքայել և  Լիանա Մխիթարյաններին

<<Հարսանեկան համեղ ու շքեղ տորթի արտադրություն>>  անվանակարգում մրցանակ   ստացավ Sirius cake factory – ի հիմնադիր Մարիա Մեհրաբյանը,իսկ<<Բարձրակարգ  սպասարկման և  սպառողի  վստահությունը  վայելող    ավտովարձույթի  սրահ>>  անվանակարգում  VIP  CARS ARMENIA – ի  հիմնադիր  տնօրեն  Ռոբերտ  Թիֆիլյանը:

Շքեղ հրավառությունների  կազմակերպման, միջոցառումներն ուղեկցող հատուկ էֆեկտների մատուցման  համար պարգևատրվեց  WHITE DAY  – ի  հիմնադիր տնօրեն  Նժդեհ Խաչատրյանը

Նորապսակ  զույգերին տարվա լավագույն առաջարկներ ներկայացնող տուրիստական ընկերություն>>  անվանակարգում  մրցանակ ստացավRima Travel  տուրիստական ընկերության  հիմնադիր  տնօրեն   Ռիմա Խաչատրյանը:

<<Բարձրակարգ  միջոցառումների անցկացման և կրեատիվ մատուցման համար>> մրցանակ  ստացավ հանդիսավար,  շոումեն Սուրեն  Խաչատրյանը, իսկ մասնագիտական պրոֆեսիոնալ  աշխատանքի համար՝ հանդիսավար երգիչ՝ Մհեր Գալստյանը:

Ռեստորանային համալիրներից իրենց շքեղության, նորարարական լուծումների ու ինքնատիպ ինտերիերի համար մրցանակների արժանացան

<<Ռոյալ Երեւան>> և <<Նոր Դվին>>  ռեստորանային համալիրիները:

Ֆուրշետի և հարսանեկան սրահների ձեւավորման ոլորոտում մրցանակակիրները մի քանիսն էին:

Օրիգինալ և գեղեցիկ ձևավորումների ապահովման համար մրցանակ   ստացան <<Հաս Ֆուրշետ>> քեյթերինգային ըներության  հիմնադիր տնօրեն  Հեղինե Ավագյանը,  <<Հարսանեկան ֆուրշետների բարձրաճաշակ, կրեատիվ և օրիգինալ ձեւավորում>>  անվանակարգում՝ <<Թամի ֆուրշետ>> ընկերության հիմնադիր Թամարա Եղյանը, <<Քեյթերինգային ծառայությունների ոլորտում առաջատար ընկերություն>> անվանակարգում՝ «Քեյ Էյջ» քեյթերինգային ընկերության հիմնադիր Քրիստինա Բալայանը:

Հարսանեկան խնջույքների  գեղեցիկ ձեւավորման, նորաոճ  դեկորների և աքսեսուրաների տրամադրման և ուրայնի դիզայնի ապահովման համար

Մրցանակը հանձնվեց <<Անի ֆուրշետ Դեկոր>>-ի հիմնադիր,դիզայներ Անի Զոհրաբյանին

<<Նորագույն և բարձրակարգ տեխնիկայի հագեցվածության, պրոֆեսիոնալ թիմի և բարձրակարգ ծառայությունների մատուցման առաջատար ընկերություն>>   անվանակարգում մրցանակ հանձնվեց  «Քեյ Էյջ Փրոդաքշն» ընկերության հիմնադիր Համիկ Հայրապետյանին իսկ <<Հարսանեկան հանդիսությունների բարձրակարգ վիդեո -ֆոտո նկարահանում>> անվանակարգում  Bride video production-ի  հիմնադիր Վալեր  Մալխասյանը:

Մրցանակներ հանձնվեցին նաեւ հարսիկի ինքնատիպ կերպարը ստեղծողներին, վարսահարդարներին ու դիմահարդարներին:

<<Հարսանեկան նորաձև ու  լավագույն սանրվածքների  բարձրակարգ  վարսահարդար>> անվանակարգում  մրցանակ  շնորհվեց AG BEAUTY SALON -ի հիմնադիր տնօրեն Արևիկ Գրիգորյանին իսկ <Ամենապահանջարկված  կոլորիստ ոճաբան>>  անվանակարգում՝ BEAUTY  VIBES  գեղեցկության սրահի հիմնադիր վարսահարդար   ոճաբան   Ալբերտ Նասրիին:

Թարթիչների  արհեստական  երկարեցման  ոլորտում   <<Պահանջարկված բարձրակարգ մասնագետ>>  անվանակարգում մրցանակ ստացավ  Սուսի Մանուկյանը,

Հոնքերի պրոֆեսիոնալ փոշեդրման ոլորտում   հաճախորդի  համակրանքին  ու  բարձր  գնահատականին  արժանանացավ Permanent make up –ի  բարձրակարգ մասնագետ Լիլիթ   Մարգարյանը, իսկ   <<ՀՀ – ում և  երկրի  սահմաններից դուրս վարսերի արհեստական երկարացման ոլորտում բարձրակարգ մասնագետ>> անվանակարգում՝ Լիա  Մաթևոսյանը:

Նորաոճ  ու ինքնատիպ դիմահարդարման և  բարձրակարգ ծառայությունների մատուցման համար մրցանակ է  տրվում Anna Make Up Studio – ի  հիմնադիր, դիմահարդար Աննա Մխիթարյանին:

<<Հարսանեկան շքեղ դիմահարդարման համար մրցանակ ստացավ  BS beauty studio -ի    հիմնադիր տնօրեն Լիկա Գալստյանը:

Հարսանեկան գեղեցիկ սանրվածների, դիմահարդարման և այլ ծառայությունների մատուցման ոլորտում մևցանակի արժանացան մի քանի գեղեցկության սրահներ, մասնավորապես

Հաճախորդների կողմից  պահանջարկ վայելող, նորաոճ  դիմահարդարման ու վարսահարդաման ծառայութունների համար մրցանակ ստացավ TEMMY BEUTY  գեղեցկության սրահի  հիմնադիր Թեհմինե Կարապետյանը, <<ժամանակից Էսթետիկ  կենտրոն>>   անվանակարգում Bizet Aesthetic Beauty Zone –  ի  հիմնադիր  տնօրեն  Նազիկ  Սարգսյանը իսկ  հաճախորդների համակրանքը վայելող և կրեատիվ լուծումներ առաջարկող դիմահարդար -վարսահարդար>> անվանակարգում մրցանակի  Veva    Beautiy  գեղեցկության սրահի տնօրեն  Թեհմինե Մկրտումյանին: Մրցանակ հանձնվեց նաեւ <<Ռետրո Գարդեն>>  բացօթյա  ժամանցային  վայրի տնօրեն Դավիթ Գալստյանին, հետաքրքիր կոլորիտով դիզայնի ու կրեատիվ հարսանիքների կազմակերպման համար:

Տարբեր անվանակարգերում մրցանակներ ստացան նաեւ հայ էստրադային  ոլորտի ներկայացուցիչները:

<<Ամենաբազմաժանր երաժշտական նախագիծ>>   անվանակարգում  մրցանակ   շնորհվեց  Alikhanyan’s Project-ի  հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանին,  << Բարձրակարգ և պրոֆեսիոնալ  ջութակահար>>  անվանակարգում ՝ հայ երաժիշտ ջութակահար Արտյոմ Այրումյանին, <<Հարսանեկան հանդիսությունների ամենահիթային ու կրեատիվ   երգչուհի>>   անվանակարգում  ՝ հայ  էստրադային երգչուհի Անետ Աղաբեկյանին, << Բազմաժանր  ու ամենաոճային  երգչուհի >>  անվանակարգում՝ հայ  էստրադային երգչուհի  Թամարա  Ժահարյանին,  Բազմաժանր երգիչ – երաժիշտ անվանակարգում՝ երգիչ Արթուր Հարությունյանին: Միջոցառմանն իր հիթային կատարումներով  անկանկալ հանդես եկավ  սիրված երգիչ  Հայկ Դուրգարյանը:

<<Ժամանակակից և առաջատար տեղեկատվական կայք>> անվանակարգում  մրցանակի արժանացան PAPARAZZILIFE.AM  լրատվական կայքի  համահիմնադիրներ` Կարմեն Ղազարյանը և Ալլա Արզումանյանը:

 

You May Also Like

See more