Ella Hovan… բացառիկ երեկո

Ella Hovan… բացառիկ երեկո

Սեպտեմբերի 5-ին ներկա էինք տաղանդաշատ դիզայներ Էլլա Ամիրխանյանի տարեդարձին։ Այն կրկնակի տոն էր ներկաների համար , քանի որ նա նշում իր 30 ամյակը համատեղելով իր հավաքածուների շքեղ ցուցադրությամբ։

2 հավաքածուների Fashion Show վայելեցին հատուկ հյուրերը,ինչպես նաև հնարավորություն ունեցան լսելու օգտակար խորհուրդներ դիզայներից: Շատ հետաքրքիր էր կարդիգանների շնորհանդեսը, որի ընթացքում դիզայները ներկայացրեց, թե ինչպես տարբեր ոճերով կրեն նույն կարդիգանը առօրյաում , և երեկույթներին։

Ներկա հյուրերը, ովքեր կրում էին Ella Hovan Collection-ից հագուստներ Էլլայի և հանդիսավար՝սիրված դերասանուհի, Սաթենիկ Հազարյանի հետ ևս ներկայացան պոդիումին։

Շատ գովելի էր հենց այն փաստը , որ դիզայները որոշել էր առաջինը իր ամենահարազատ մարդկանց ներկայացնել իր նոր հավաքածուն։ Երեկոն համեմված էր անկեղծ ելույթներով, հուզական էմոցիաներով, շքեղ շոուով, ծննդյան լավագույն մաղթանքներով և իհարկե թեմատիկ տորթի կտրման արարողությամբ ու պարային ուրախ մթնոլորտով։

Դիզայների հեքիաթային Fashion Birthday Party-ին կայացավ և դեռ երկար կհիշվի ներկաների կողմից, իսկ մենք Ձեզ ենք ներկայացնում երեկոյի ֆոտո անդրադարձը՝ մեր մեկնաբանությամբ։

Մեր ողջ անձնակազմը ևս մեկ անգամ շնորհավորում և մաղթում է Ella Hovan բրենդի հիմնադիր Էլլա Ամիրխանյանին ամենայն բարիք ,բազում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ, իսկ մեր հետևորդներին վստահորեն խորհուրդ ենք տալիս ցանկացած առիթի անթերի տեսք ունենալու համար դիմել Էլլային և նրա հմուտ թիմին։

Ella Hovan բրենդային խանութ-սրահը և ատելյեն գործում է Թումանյան 37 հասցեում։

Երեկոյի կազմակերպչական ողջ ընթացքը վստահված էր մեր գործընկեր՝ ArmMod Fashion-ին, իսկ մոդելների գեղեցիկ դիմահարդարումը ապահովել էր Paloma beauty Studio-ն։

You May Also Like

See more