Մայրաքաղաքի ամենագեղեցիկ և ոճային կանայք և աղջիկները ներկա էին նախորդ օրը PaparazziLife-ի Christmas Eve խորագրով փակ միջոցառմանը Park Bridge-ի Music Hub նորաբաց ու շքեղ սրահում։ Ի դեպ, PaparazziLife-ն արդեն տաս տարի սիրով և հոգատարությամբ ծավալում է իր գործունեությունը Ալլա Արզումանյանի և Կարմեն Ղազարյանի սրտացավ ջանքերի շնորհիվ։ Նրանք իրենց առաջ դրել են մի նշաձող, որը պահպանում են ամենայն զգուշությամբ։ Վստահ եղեք միջոցառման օրն էլ նրանք այդ նշաձողը պահեցին ամենաբարձր մակարդակում։ Եվ այսպես… ու՞ր գնալ Ամանորին, ի՞նչ կրել, բա խնա՞մքը, ուտեստները, խմիչքներն ու անակնկալ նվերը… այդ ամենի մասին և ավելին խոսեցին կազմակերպիչները ցերեկույթի ընթացքում։
Սկսենք վայրից… ասենք, որ PaparazziLife-ը պատահական չէր ընտրել Park Bridge-ի այս magic սրահը՝ Music Hub-ը, հատուկ ճաշացանկ, ֆանտաստիկ ինտերիեր, բացառիկ ձայնային և լուսային էֆեկտներ, 7 մետր երկարությամբ էկրան։ Արդեն պատկերացրեցի՞ք ինչ անմոռանալի Ամանորյա գիշեր կունենաք այստեղ։
Հայտնի և սիրված հյուրերն ու հանրային դեմքերը նախ վայելեցին ծխեցված, հատուկ արարողակարգով մատուցվող ղափաման, ապա ծանոթացան այն ապրանքանիշներին, ի դեպ, հիմնականում հայկական արտադրության, որոնք հատուկ նվերներ էին պատրաստել ներկաների համար։ Սիրով ձեզ ենք ներկայացնում այդ ապրանքանիշները՝
Էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությամբ զբաղվող Haterk ապրանքանիշը միտում ունի գրավել ողջ աշխարհը, և մենք վստահ ենք, որ դա նրա մոտ կստացվի, գիտե՞ք ինչու. հապա մի պահ պատկերացրեք արցախցու անկոտրում ուժ, Արցախի Աստվածատուր բնություն, էկոլոգիապես մաքուր պրոդուկտ և թույն բրենդինգ։ Խոսքը արտադրության հիմնական ուղղվածության՝ բնական մեղրի և մայրակաթի մասին է։ Ի դեպ, Haterq ընկերության մասին խոսելիս ուզում ենք պարտադիր նշել ընկերության ամբողջական մարքեթինգով զբաղվող Armenita աութսորս վաճառքի և մարքեթինգային ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Անուշ Ապիկյանի մասին, ով հայկական արտադրության պրոդուկտների առաջխաղացման և ողջ աշխարհում ճանաչելի դարձնելու ֆանտաստիկ հնարավորություններ և հաջողություններ է գրանցել։ Անցնենք առաջ… կարո՞ղ եք գուշակել, թե որն է կնոջ ինքնավստահության գլխավոր նախապայմանը, դե իհարկե խնամված մաշկն ու սլացիկ մարմինը։ PaparazziLife-ը իր հյուրերի համար փնտրել ու գտել էր բարձրակարգ մի կենտրոն, որտեղ այդ երկու հարցերն էլ անթերի ու սպառիչ լուծում կունենան։ Խոսքը ELVI Med բժշկական կենտրոնի մասին է հիմնադիր տնօրեն, բժիշկ-կոսմետոլոգ Գիսանե Շաքարյանի գլխավորությամբ։ Իր ոլորտում բարձրակարգ ծառայություններ մատուցող ELVI Med բժշկական այս կենտրոնը հատուկ Gift card-եր էր պատրաստել հյուրերի համար։
Անցնենք խոհարարական ոլորտին. այն, որ մայրիկը պետք է լինի խնամված ու գեղեցիկ, դա ցանկալի է, բայց այն, որ նա միշտ պետք է նաև հասցնի համեղ բաներ պատրաստել, դա արդեն՝ պարտադիր։ Բայց համաձայնեք, որ մայրիկները երբեմն իսկապես չեն հասցնում, չէ՞… դրա համար էլ օգնության է հասնում ամենահամեղ, թարմ ու տնական տարատեսակ համովություններ առաջարկող Pasteria ընկերությունը, որն, ի դեպ, նույնպես դատարկաձեռն չէր եկել PaparazziLife-ի այս շքեղ միջոցառմանը։
Կարծես թե մի քիչ շատ խոսեցինք կանացի հետաքրքրությունների մասին։ Վստահ ենք, հաջորդ ընկերության պրոդուկտը կհետաքրքրի տան տղամարդկանց։ Professor հայկական արտադրության օղիներ, որոնք վայելելուց հետո բացարձակ սպիրտի հոտ չի գալիս, չի առաջացնում գլխացավ։ Ամանորի սեղանին դա բացառիկ պրոդուկտ է, քանի որ եզակի է իր տեսակի մեջ։
Կարծես թե խմիչքը շատ ասոցացրեցինք տղամարդկանց հետ, չէ՞… ասեք, որ պատկերը կփոխվի, եթե հիմա խոսենք գինիների, իսկ ավելի կոնկրետ Ijevan Wine-ի անվանական գինիների մասին։ You, ահա այսպես է կոչվում Ijevan Wine-ի նոր գինին, որի առաջին անվանական շշերը ստացան միջոցառման հատուկ հյուրերը գեղեցկուհի Լուսինե Թովմասյանի գլխավորությամբ։
Ի դեպ, մի հարց… կասե՞ք ինչի հետ է ասոցացվում Ամանորը սովորաբար։ Դե իհարկե shopping-ի և առաքումների։ Կա՞ որևէ մեկը, ով չի լսել Globbing-ի մասին, դե իհարկե, ոչ, քանի որ աշխարհահռչակ ապրանքանիշները հենց Globbing-ի միջոցով հասանելի դարձան մեզ։
Համաձայնեք, որ աղջիկները ամանորյա հիանալի ծաղկաքաղ էին արել։ Բայց այսքանով միջոցառումը չավարտվեց, էլ ի՞նչ Նոր Տարի առանց Secret Santa-յի։
Հերթը հասավ ամենաթիթիզ աղջկական, բարձրակարգ ու ոճային նվերներին, դե ինչ, խաղա՞նք Secret Santa, ի դեպ, խաղարկվող յուրաքանչյուր նվեր քարտ 30.000- 50.000 ՀՀ դրամ արժողության էր։
Կասե՞ք որն է կնոջ թուլությունը… օծանելիքը, դե իհարկե, լա~վ օծանելիքը, հայկական արտադրության բարձրակարգ օծանելիք։ Marcossian-ի Parfum-ի հիմնադիր Սերգեյ Մարկոսյանը ներկաներից 6-ին նվիրեց իր մաշկին համապատասխան անհատական բույր։ Ասեք, որ Ամանորի համար դա իսկապես բաղձալի նվեր է յուրաքանչյուր աղջկա համար։
Catramide – հայկական արտադրության այս նրբաճաշակ զարդերը ըստ հիմնադիր Մարգարիտա Քոչարյանի արժանի են գրավել ողջ աշխարհը, քանի որ իրենց մեջ կրում են հայկական հնագույն զարդանախշեր, հայ արծաթագործերի ձեռքի հմտություն և ճաշակ։ Հյուրերից երեքը ստացան 50.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր Catramide-ի կողմից։
Հայկական արտադրության Kalmiell ապրանքանիշը հանդիսանում է ոճի և բացառիկի խորհրդանիշը, որը էքսկլյուզիվ նվերներ էր պատրաստել ներկաներից երկուսի համար։
Gant-ի մասին վստահ ենք շատերդ լսել եք, ձեզանից ոմանք ներկա են եղել նաև Gant-ի պաշտոնական բացման միջոցառմանը, քանի որ դա իսկապես սպասված իրադարձություն էր շոփինգասերների համար։ Gant-ը նույնպես իր հատուկ նվեր-քարտերով էր եկել։
Միջոցառման օրվա սեղանների շքեղ, բայց միևնույն ժամանակ շատ նրբաճաշակ ձևավորումը կազմակերպիչները վստահել էին Canna Lily ընկերությանը, որի հիմնադիրը Secret Santa-յի շրջանակներում նույնպես նվիրեց չորս նվեր-քարտ։ Ի դեպ, նկարները նայելուց հետո վստահ ենք դուք նույնպես կցանկանաք օգտվել Canna Lily-ի ծառայություններից։
Aregi ընկերությունը ներկայացավ իր հայկական արևահամ խրթխրթան մրգային և բանջարեղենային չիպսերով, յուրահատուկ և օգտակար շուջուխներով, վեգան ալկոսնեքերով, թթու լավաշներով, դիետիկ ապուրների մեծ տեսականիով, որոնք բացառապես պատրաստված են բնական հումքից: 100% բնական, էկոլոգիապես մաքուր, համեղ, առանց շաքարային հավելումների ու անուշահամ չրերի ահռելի 3 VIP բոքսերը սպասում էին միջոցառման հյուրերին։ Ասե՞ք որ Ամանորի նախօրեին հիանալի նվեր էր, չէ՞…
Atorq Villa-յի մասին շատերը լսել են, վստահաբար. տարածքը ամբողջապես կառուցված է ֆեն շույի փիլիսոփայությամբ՝ մարդ-տիեզերք-բնություն բանաձևով։
Ամենասպասված նվերները սպասվում էին ամենավերջում Atorq Villa-յի կողմից: Քաղաքի ներսում կառուցվել է քաղաքից դուրս մի վայր, որտեղ մարդը, բնությունը և տիեզերքը միասին են և փոխանակվում են դրական էներգիաներով։ ATorq Villa-յի ամբողջ տարածքը կանաչապատ է, լի մրգատու ծառերով, ջրվեժներով, լողավազանով, լուսավորված smart համակարգով։ Հարմար է տարբեր թեմատիկ միջոցառումների, ինչպես նաև ընտանեկան և ընկերականհավաքույթներ կազմակերպելու համար։ Atorq Villa-ն նույնպես նվիրեց 150.000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր-քարտեր։
Ամփոփե՞նք… ասեք որ PaparazziLife-ի հիմնադիրները բարձրակարգ միջոցառում էին կազմակերպել, ինչպես որ խոստացել էին, ի դեպ, աղջիկները շքեղ տեսք ունեին, քանի որ սպասարկվել էին Elmajyan Beauty-ում։ Չմոռանանք նշել, որ ողջ միջոցառումը անթերի վարեց գեղեցկուհի Ստելլա Բաբայանը։