BATONI Restaurant & Beerhouse

BATONI Restaurant & Beerhouse

Նախորդ օրը BATONI ռեստորանը պաշտոնապես բացեց իր դռները… փոքրիկ, բայց շատ հարմարավետ սրահ, թարմ ինտերիեր և համեղ խոհանոց։ Batoni֊ն կրկին պատրաստ է հյուրընկալել իր թե՛ հին, թե՛ նոր այցելուներին: Ինչու՞ հին, որովհետև շատերը տարիներ շարունակ հենց նույն այս հասցեում համտեսել են շատ համեղ խինկալիներ, քանի որ Baton֊ին նախկին Խինկալի համար 1 հաստատությունն է։ Ասել է թե 24 տարիների հացատան նախկին փորձին ավելանում են նոր ուտեստներ և համեր: Տնօրինության հետ զրուցելիս պարզեցինք, որ Արշակունյաց 6 հասցեում այսուհետ մատուցվելու են ո՛չ միայն վրացական ուտեստներ, այլև` եվրոպական։ Batoni֊ում առանձնահատուկ ուշադրության են դարձնում նաև հայկական ավանդական ուտեստներին, այստեղ մսամթերքը միշտ շատ թարմ է, ինչն էլ միանշանակ հանդիսանում է ուտեստների համեղ լինելու գլխավոր նախապայմաններից մեկը։ Չմոռանանք նաև համեղ գարեջրի մասին, որովհետև Batoni֊ում այն միշտ շաա՜տ է լինում…

Հիշեք այս հասցեն, որովհետև հենց այստեղ Ձեզ միշտ պատրաստ են հյուրընկալել յուրաքանչյուր օր առավոտյան 09։30֊ից մինչև ուշ գիշեր։

Հասցե` Արշակունյաց 6

Հեռ`. ( 010 ) 58 64 55

You May Also Like

See more