Աբովյան 1/3 հասցեում, հենց հրապարակի սրտում գտնվող մեր սիրելի Square One-ը երեկ նշեց իր 15-ամյակը։ Նոր լոգոտիպ, նոր ճաշացանկ, որտեղ արդեն իսկ սիրված և շատ համեղ ուտեստների կողքին ավելացել են նորերը, ինտերիերում նույնպես. մեր գեղեցիկ հրապարակի կողքին, որը Square One-ում ձգվում է ամբողջական պատով, ավելացել են տարբեր երկրների հրապարակների քարտեզներ, քանի որ վստահ եմ շատերդ գիտեք, որ այս սրճարանի կոնցեպտը կապված է հենց աշխարհի տարբեր երկրների հրապարակների, ասել է թե սրտի, համ ու հոտի հետ։
Իսկ հիմա վերադառնանք բուն միջոցառմանը` ” woow birthday party “, հենց այսպես է հիշվելու ներկաների մոտ Square One֊ի տարեդարձը, կհարցնեք ինչու՞, սիրով կմանրամասնենք. շատ հյուրեր, հին ու նոր այցելուներ, հանրային և սիրված դեմքեր երեկ եկել էին շնորհավորելու իրենց սիրելի սրճարանի տարեդարձը։ Դե իսկ սրճարանի ողջ անձնակազմն էլ, ղեկավարությունից մինչև սպասարկող անձնակազմ, տոնական վառ տրամադրությամբ, երգ ու պարով մի լավ հյուրասիրեց բոլոր ներկաներին, մարքեթինգի ղեկավար Ֆլորա Աթոյանն էլ ծաղիկներ և նվերներ հանձնեց բոլոր այն զույգերին, որոնց սիրո պատմությունը սկսվել էր հենց Square One-ում ( համաձայնեք, որ լավ էր մտածված )։ Հագեցած տոնական օրվա ընթացքում մենք հասցրեցինք զրուցել նաև մասնաճյուղի ղեկավարներից Տիգրանուհի Ղուկասյանի հետ, ով մեր այն հարցին, թե ինչո՞վ է առանձնանում Square One-ը մայրաքաղաքի մյուս սրճարաններից, պատասխանեց.
– Square One-ը հենց սկզբից ստեղծել է մի աուրա, որտեղ յուրաքանչյուր այցելու զգում է իրեն ինչպես տանը` ջերմ մթնոլորտում, հյուրընկալ և միշտ ժպիտով սպասարկող անձնակազմի ներքո։ Մենք ինքներս էլ բազմիս հարցրել ենք մեր այցելուներին, թե ինչն է նրանց նորից ու նորից մեր սրճարան բերում, և նրանք միաձայն պատասխանել են, որ այն ջերմ մթնոլորտը, որը միշտ տիրում է Աբովյան 1/3 հասցեում։ Հավատացեք` այդ փաստը մեզ համար շատ ուրախալի է, բայց միևնույն ժամանակ պարտավորեցնող, քանի որ մեր ստեղծածը մենք պետք է նաև կարողանանք պահպանել։ Իհարկե դրա հետ մեկտեղ Square One֊ն ունի ուտեստների և խմիչքների շատ հարուստ ցանկ, որը վերաբրենդավորումից հետո համալրվել է բազում նոր համերով։
Երեկ բարձր տրամադրությունն իսկապես կարծես մագնիսի պես ձգում էր Աբովյան փողոցով անցնող բոլոր մարդկանց. հայերին թե զբոսաշրջիկներին, մեծերին, թե փոքրերին, որոնք նախ պարում և ուրախանում էին DJ Guevo-յի երաժշտության տակ, ապա` սիրված ռոք խումբ NEMRA-յի ( դա տեսնել էր պետք )։ Տոնական աննկարագրելի ուրախ տրամադրությունը եզրափակեց քաղցրահամ տորթի կտրման արարողությունը, որին հաջորդեց սպիտակի վրա կարմիր լոգոտիպով բազում փուչիկների թռիչքը դեպի երկինք` ազդարարելով Square One-ի տարեդարձի պաշտոնական հատվածի ավարտը։ Դե իսկ պաշտոնական հատվածից հետո, մինչև ուշ գիշեր` երգ ու պար, դիսկո աննկարագրելի հավես փարթի…
Հասցե` Աբովյան 1/3
Հեռ`. 094 53 04 14