Շուրջ վեցհարյուր խանութ-սրահներ ավելի քան երեսունութ երկրներում՝ այժմ Երևանում: Երեկ Երևան մոլի 1-ին հարկում տեղի ունեցավ COLIN’S ապրանքանիշի պաշտոնական բացման շնորհանդեսը: Հրավիրված հյուրը հնարավորություն ունեցան ծանոթանալու աշխարհահռչակ բրենդին, որն առաջարկում է ամենօրյա սպորտային որակյալ հագուստի լայն տեսականի:
Միջոցառման շրջանակներում հնչում էր լավ երաժշտություն, կազմակերպված էր համեղ հյուրասիրություն :
Բացման առթիով երկօրյա 20% զեղչ էր գործում ողջ տեսականու համար:
«COLIN’S»-ում կարելի է գտնել կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված ջինսե տաբատների, ամենօրյա հագուստի եւ աքսեսուրաների ոճային տեսականի, որը պարբերաբար թարմացվելու է: իսկ գներն էլ միջինից ցածր են՝ հարմարեցված տեղական շուկայի պայմաններին:
Բրենդի հայաստանյան տնօրեն Վլադ Ասլանյանը նշեց, որ բրենդի հիմնադիրներն ամիսներ առաջ եկել են Հայաստան, ուսումնասիրել հայկական շուկան, մարդկանց ոճային նախընտրությունները եւ որոշել, թե ինչ կոնցեպտով պետք է ստեղծվի երեւանյան խանութ-սրահի դիզայնը, ներկայացվող տեսականին եւ գնային համակարգը: Այժմ խանութ-սրահում ներկայացված տեսականին ամբողջապես համապատասխանում է նրանց ստանդարտներին: Սա առաջին քայլն է Հայաստանում, սակայն մոտակա երկու տարվա ընթացքում նախատեսվում է «COLIN’S»-ի եւս երեք խանութ-սրահ բացել Երևանում:
Խանութ-սրահում պարբերաբար կգործի ճկուն զեղչային համակարգ, որն էլ թույլ կտա յուրաքանչյուրին տարբեր ժամանակահատվածներում հասանելի գներով օգտվել առկա տեսականուց: