Նոր անուն հայաստանյան ավիացիոն շուկայում ՝ «Նուվելէյր» և նոր ուղղություն տուրիզմի ոլորտում՝ Թունիս։ Եվ այս ամենն ի շնորհիվ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ տուր-օպերատորի մեծ ջանքերի, ընկերություն, որն արդեն 3 տարի ունի հաջողված փորձ ավիացիոն ոլորտում (2017 թվականից ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐԸ հանդիսանում է եգիպտական AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ իրականացնելով ուղիղ, կանոնավոր թռիչքներ Հայաստանից Եգիպտոս և հակառակը։ Ս․թ․ հունվարի 22-ին ընկերությունն ստանձնեց նաև Վրաստանում AIR CAIRO ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչի դերը՝ ի շնորհիվ իր պարտաճանաչ և չափազանց պատասխանատու գործունեության )։ Սույն թվականի փետրվարի 24-ին կայացած շնորհանդեսի ընթացքում հանգամանալից կերպով ներկայացվեցին «Նուվելէյր» ավիաընկերության գործունեությունը, Թունիսի զբոսաշրջային առանձնահատկությունները և երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից և Թունիսից, ինչպես նաև տուր-ոլորտի կարկառուն ներկայացուցիչներ։ Մեկնարկած համագործակցության շնորհիվ 2020 թվականի հունիսի 29-ից յուրաքանչյուր երկուշաբթի կիրականացվեն Մոնաստիր-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթներ։ Թռիչքի տևողությունը կազմելու է մոտ 4 ժամ։
Նշենք, որ այս համագործակցության շնորհիվ ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐ ընկերության տնօրեն Հռիփսիմե Ստամբուլյանի ջանքերի արդյունքում ՀՀ քաղաքացիները կազատվեն Թունիսի մուտքի արտոնագրերից․ վիզաները հնարավոր կլինի ստանալ Թունիսի Մոնաստիր օդանավակայան ժամանելիս։ Թունիսի փաթեթներն արդեն հնարավոր է ամրագրել booking.anrivatour.com կայքով, ինչպես նաև այցելել ԱՆՌԻՎԱ տուրի և ցանկացած այլ տուրիստական ընկերության գրասենյակ։ Հարցերի և ամրագրումների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
+37460611110, +37412221212, +374222865, +37498222865։
Viber/WhatsApp: +37491222865, +37494225865