Նախատոնական հաճելի հանդիպում Edition-A-ում, որին ներկա էինք նաև մենք:
Իսկ հիմա ավելի մանրամասն. PaparazziLife-ը բազմիցս անդրադարձել է այս խանութ-սրահին, քանի որ այն հանդիսանում է մի շարք հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, օրինակ այնպիսի բրենդեր, ինչպիսիք են` Avtandil, Dots, 2Mood, Top Line, Mollis, Tamta, Jiano: Իսկ նախորդ օրն արդեն մենք ներկա եղանք AniVienne զարդերի շնորհանդեսին. Անին, ով ապրում է Վիեննայում, ստեղծել է արծաթե զարդերի հետաքրքիր միքս, որի ոգեշնչման աղբյուրն են հանդիսանում ճանապարհորդությունները, նոր մշակույթների բացահայտումներն ու դրանցից առաջացած էմոցիաները: Յուրաքանչյուր զարդ ունի որևէ քաղաքի անվանում, ունի պատմություն և հիշողություն: AniVienne-ի պաշտոնական մուտքը Edition-A բավականին խոստումնալից էր ու տպավորիչ, շնորհավորում ենք: Edition-A-ի հիմնադիր Անի Մկրտչյանը մեզ պատմեց նաև վերջերս իր խանութ-սրահ մուտք գործած Antari ռուսական բրենդի մասին, որը բավական լայն տարածում ունի Ռուսաստանում և արդեն իսկ ներկայացված է եվրոպական մի շարք երկրներում: Անին նշեց, որ բրենդի հիմնադիրը Մերի Կիրակոսյանն է, ով ստեղծել է Antari բրենդը 2018-ին` մարմնավորելով հայկական մշակույթի ու ավանդույթների բազմաթիվ էլեմենտներ: Antari-ն մի զգեստ է, որն ունի փոքր ընդգծված օձիք, թևերը ներքևում լայն բացված են, կոնքի հատվածում ունի բացվածքներ, կարված է մետաքսից կամ բամբակից: Բրենդը նոր հավաքածու ստեղծելիս հաշվի է առնում 2 կարևոր գործոն` որակ և յուրահատկություն: Antari-ի հավաքածուները թողարկվում են սահմանափակ քանակությամբ, այդ իսկ պատճառով որակի վերահսկումը միշտ ապահովված է, ինչպես Edition-A-ում առկա ցանկացած մոդել:
Ի դեպ, չմոռանանք նշել, որ Edition-A-ում արդեն իսկ գործում են ամանորյա զեղչեր, այնպես որ շտապեք Թումանյան 38 հաճելի գնումների, ինչպես նաև տոնական նվեր-քարտեր ձեռք բերելու: