Arsen Grigoryan’s Studio-ի 2-րդ մեծ մենահամերգը

Arsen Grigoryan’s Studio-ի 2-րդ մեծ մենահամերգը

Paparazzilife.am-ի թիմը ներկա էր «Arsen Grigoryan’s Studio»-ի, «Երգի Հասցե» խորագրով երկրորդ մեծ համերգին: «Երգի հասցե» խորագիրը կրող համերգի շրջանակներում «Arsen Grigoryan’s Studio»-ի սաները ներկայացրեցին վերջին երկու տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքները: «Arsen Grigoryan’s Studio»-ն հիմնադրվել է 2018 թվականին սեպտեմբերի 4-ին: Ստուդիան երկար ու բարդ ճանապարհ է անցել՝ գործունեությունը սկսելով ընդամենը 8 սաներով: Կարճ ժամանակահատվածում երգի ստուդիան ստացել է բազմաթիվ մրցանակներ և սիրվել հանդիսատեսի կողմից: 2019թ.-ին Գյուրջինյանս փառատոնի շրջանակներում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին, իսկ 2021թ.-ին «Տարվա լավագույն դպրոց-ստուդիա» մրցանակին: Առաջին մեծ համերգը տեղի է ունեցել 2019թ.-ի դեկտեմբերի 16-ին: Երգի ստուդիային նույնիսկ քովիդյան ճգնաժամը չխանգարեց. Արսեն Գրիգորյանի մեծ ջանքերի շնորհիվ 2020թ.-ի հունիսի 1-ին կայացավ առաջին «Դե երգիր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: 2022թ.-ին Արսեն Գրիգորյանի երգի ստուդիան վերաբրենդավորվեց՝ նոր անվանում, նոր լոգոտիպ, նոր հասցե: Երկրորդ մեծ համերգը նվիրված էր երգի ստուդիայի 4 ամյակին: Ներկաներին հիացրեց արդեն ծանոթ երգերի, վերամշակված տարբերակները, այդ թվում Էլվինա Մակարյանի «Մայրամուտը», Վարդուհի Վարդանյանի «Վերադարձը», Արամ Ավագյանի «Արի, արին» և այլն: Փոքրիկներ երգիչ-երգչուհիները ունեցան դուետներ հայտնի երգչուհիների հետ՝

Ալլա Լևոնյանի հետ նրանք կատարեցին «Երևան» ստեղծագործությունը, Արփիի հետ՝ «Սարի սիրուն յարը», իսկ Աստղիկ Սաֆարյանի հետ՝ «Ազգ փառապանծը»:

Համերգին իր մեծ ներդրումն ունեցան «Syuzanna Grigoryana’s Dance Art Studio»-ի սաները: Հենց այս ստուդիայի սաների շնորհիվ էլ բեմականացումները դարձան ավելի տպավորիչ և գեղեցիկ: Ի դեպ նշենք, որ համերգից հետո «Arsen Grigoryan’s Studio»-ն Բաթումի քաղաքում անցկացվող երաժշտական փառատոնի  շրջանակներում արժանացել է Գրանպրիի:

Հասցե՝ Երվանդ Քոչար 17/6

Հեռ.՝ 094050707 / 091992998

Facebook – https://www.facebook.com/ArsenGrigoryanSongAchool/

Instagram – https://instagram.com/arsen_grigoryans_studio

You May Also Like

See more