Beauty talks by Event-A !

Beauty talks by Event-A !

Սույն թվականի հունիսի 20-ին EVENT-A ընկերությունը Կասկադում գտնվող ամենաոճային սրճարանում՝ Բաի Լույս -իվն-ում, կազմակերպել էր «Beauty talks>:

Միջոցառման մասնակցում էին ինֆլունսերներ, բժիշկներ և գործընկերներ։

Միջոցառման սկզբում  «Բարի Լույս» սրճարանը ներկայացրեց սրճարանի կոնցեպտը և մենյուն։  Այս սրճարանը միանշանակ տարբերվում է իր  ինտերիերով և հարմարավետությամբ։

Մատուցում են հիմնականում առողջարար նախաճաշեր և լանչեր։ Մեզ հյուրասիրեցին տարատեսակ միլքշեյքեր, տոպինգ, հատապտղային լիմոնադներ, յոգուրտներ, նրբաբլիթներ տարբեր միջուկներով և այլ համեղություններ։

Այնուհետև միջոցառման հյուրերը տեղեկացան, որ հուլիսի 22-ին Երևանում սեմինար է անցկացնելու միջազգային որակավորված Ֆեյս Ֆիտնեսի մարզիչ, հայազգի Բելլա Վլադին։ Բելլա Վլադիի սեմինարի մասին առավել մարամասն շուտով կտեղեկացվի վերժինիս պաշտոնական էջով և Event-A -յի ինստագրամյան էջով։

Բարի լույս իվն- ում կայացած bauty talks- ի ընթացքում   իրենց մասնագիտական փորձով կիսվեցին բժիշկ-դերմատոլոգ Նոննա Հակոբջանյանը և օրթոդոնտ Տաթև Օհանյանը։

Նոննա Հակոբջանյանը խոսեց մաշկի վաղաժամ ծերացման պատճառների, դրա կանխարգելման միջոցների,   պաշտպանիչ քսուկների և ժամանակակից էսթեթիկ միջոցների, դրանց հակացուցումների մասին։

Իսկ Տաթև Օհանյանը՝ հանդիսանալով օրթոդոնտ, ներկայացրեց կցվածքի տարատեսակ  շեղումների, վաղահաս տարիքում երեխային օրթոդոնտի մոտ խորհրդատվության տանելուանհրաժեշտության, բրեկետների արդյունավետության մասին։

Բժշկուհիներին ուղվող հարցերը շատ էին, իսկ պատասխնները՝ սպառիչ։

Մեր միջոցառմանը մասնակցում էին նաև գործընկերներ․

VINTAGESILVERGALLERY ապրանքանիշը ներկայացնում է  հայկական զարդանախշերով արծաթի նուրբ և գեղեցիկ  զարդեր։ Ընկերությունը գործունեություն է ծավալում 2018 թվականից։ Ընդունում են անհատական պատվերներ։Գործունեությունը ծավալում են օնլայն հարթակում։Տեսականիին կարող եք ծանոթանալ @vintagesilvergallery-ի էջում։

HGARDEN’S  հիմնադրվել է 2007 թվականին և հիմնադրման օրվանից հանդիսանում էհայկական բնական խնամքի միջոցներ արտադրոծ ամենամեծ ընկերությունը։ Ի սկզբանե շեշտը դրվել է բացառապես բնական, օգտակար և բարձր որակի միջոցներ ստեղծելու և մատուցելու վրա։ Կարող ենք հաստատել, որ իրենց մոտ ստացվել է։

Այս անգամ ընկերության ներկայացուցիչ Հասմիկը խոսեց բուժական միջոցների արտադրության մասին, ինչպիսիք են բալզամ հոդատապի դեմ, հրաշք լոսյոն, առողջ կոկորդ, առողջ ոտքեր և այլն։

Տեսականիին ծանոթանալ կարող եք ինչպես պաշտոնական էջում, այնպես էլ այցելելով Րիո մոլ, Էրեբունի մոլ և Մետրոնոմ։

Մեր միջոցառման հաջորդ մասնակիցը anati Beauty lab- ն է, որն արդեն 5 տարուց ավել է ինչ շուկայում է։   Արտադրում են մարմնի կարագներ, շամպուն, բալզամ, մազերի աճը խթանող դիմակներ, խոնավեցնող կրեմներ, շիճուկներև մի շարմ այլ պրոդոկտներ, հատկապես սիրված են արևայրուքի համար նախատեսված յուղերը և հիալորոնային  շիճուկը։

Ընկերության հիմնադիրը Անատի Սաքանյանն է, ով միջոցառման ժամանակ շատ մանրամասն ներկայացրեց   իր միջոցները, շշեշտեց, որ հումքը հիմնականում ներմուծվում է արտերկրից։ Բոլոր միջոցներին   ծանոթանալու համար անցեք իրենց էջ։ Ի դեպ, արժեքները բավական մատչելի են։

Տեսականիին կարող եք ծանոթանալ @anatibeautylab էջում։

Շնորհակալություն ենք հայտնում մեր միժոցառման մասնկից բժիշկներին, ընկերություններին և իհարկե գողեցկուհի հյուրերին։

Հատուկ շնորհակալություն Բարի լույս-իվն սրճարանին՝ մեզ հյուրընկալելու համար։

You May Also Like

See more