Brandon-ը մեծ շուքով նշեց իր 10 ամյակը

Brandon-ը մեծ շուքով նշեց իր 10 ամյակը

2023 թվականին լրացավ Brandon Marketing and Branding Agency-ի 10-ամյակը: Ընկերությունը 10 տարիների ընթացքում անցել է բավականին հետաքրքիր ճանապարհ, ունի լուրջ ձեռքբերումներ, ինչպես նաև պլանավորված նախագծեր մոտակա 10 տարիների համար:

Brandon-ի մասնագիտական թիմը իրականացրել է ընկերության 10-ամյակի բրենդովարում, որը ներառում է լոգոտիպ, հրավիրատոմս, բաներներ, շոկոլադներ: Միջոցառումների սրահին լրացուցիչ թեմատիկ շունչ հաղորդելու համար ամբողջ տարածքում տեղադրել էին Բրենդոնի 10-ամյակի ոճին համապատասխան վիզուալներ, անիմացիաներ և բաներներ:

Միջոցառման հրավիրված էին Բրենդոնի բոլոր գործընկերներն և բարեկամները։ Նեթվորքինգ, շամպայն, հաճելի ֆոնային երաժշտություն, որից հետո հյուրերին ներկայացվեց  ընկերության անցած ուղին՝ կարճամետրաժ ֆիլմի տեսքով: Ներկայացվեցին հետագա նախաձեռնություններն ու անակնալները։ Գործընկերները ստացան նվերներ Brandon ընկերության կողմից՝ տպագրված բրենդբուքեր իրենց ապրանքանիշերի բրենդավորման պատվին։

Ներկայացրեցին նաև Բրենդոն ռոբոտին: Ժամանակակից աշխարհը պահանջում է ժամանակակից լուծումներ, որոնց շեշտը դրված է արագության, բարձր որակի և հարմարավետության վրա։ Բրենդոն ռոբոտի նպատակն է, տրամադրել արագ և մատչելի խորհրդատվական ծառայություններ։

Brandon մարքեթինգայն ընկերությունը իր ներուժն օգտագործել է մշակույթային նախաձեռնությունների զարգացման մեջ: Ստեղծած բրենդերի անվանման, բրենդավորման մեջ հակված են օգտագործել հայկական նախշեր, անվանումներ՝ պահպանելով հայկական մշակույթը: Ինչպես նաև, մշակույթի նախարարությանը ներկայացրել են ձևաչափ, որ Բրենդոնը յուրաքանչյուր տարի կզբաղվի մշակութային կենտրոններից մեկի բրենդավորմամբ: Հայաստանն ունի հարուստ պատմություն, հայտնի զավակներ և բազմաթիվ թանգարաններ: Բրենդինգի նպատակն է հանդես գալ նորարարական մոտեցումներով նաև այս ոլորտում։ Այս մասին բեմից խոսեց նաև Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Բրոնդոնն ունի բազմաթիվ նախաձեռնություններ, որոնցից կառանձնացնեմ. հայ չեմպիոնի մասին ֆիլմի նկարահանման մասնակցությունը: Ֆիլմը նվիրված է Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությանը, բացի սպորտային ֆիլմ լինելուց, այստեղ նկարագրվում է հայի նպատակասլացության և հաղթանակների մասին, որը վարակում է բոլորին: Եվ վերջում իր շնորհակալական խոսքով հանդեսդ եկավ ֆիլմի ռեժիսոր Աննա Հարությունյանը:

Օրը ամփոփվեց համեղ հյուրասիրությամբ։

 

You May Also Like

See more