EVENTS & LIFESTYLE

«WOMEN IN BUSINESS» խորագրով բրանչ

Մայիսի 6-ին Retro Garden ռեստորանային համալիրում Event-A միջոցառումների կազմակերպման ընկերությունը կազմակերպել էր «Women in business» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող կին գործարարներ։ Ստորև ներկայացնում ենք կանանց կողմից հիմնված այս գեղեցիկ նախագծերը։ Միջոցառման գլխավոր գործընկերն էր SONATO BEAUTY Էսթեթիկ բժշկության կենտրոնը։ Կենտրոնի հիմնադիր և բժիշկ Սոնա Փափազյանը ներկաներին պատմեց մի շարք արդիական էսթեթիկ պրոցեդուրաների դրականև բացասական կողմերի մասին։…

read more

Երևանի Առաջին մանկապատանեկանի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը տեղի ունեցավ «Մոսկվա կինոթատրոնի» կարմիր դահլիճում:

Միջոցառման գլխավոր իրադարձությունն էր  «Կախարդական հայելի» կարճամետրաժ գեղարվեստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը այն մարդկանց մասին է, ովքեր իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածում հատվել են Առաջին մանկապատանեկանի հետ, կրթվել են այստեղ և դարձել են մեծ պալատական ընտանիքի մի մասնիկը: Ֆիլմը մեզ տանում է սերունդների խաչմերուկ՝ ներկայացնելով մեր իրականությունը տարիներ առաջ և այսօր: Ինչպես նաև միջոցառման հյուրերը հնավարոություն ունենցան մասնակցելու «Հնի և նորի խաչմերուկում»…

read more

«Health and beauty»խորագրով միջոցառումը կազմակերպված «Lilevents»-ի կողմից

Կայացավ ևս մեկ գեղեցիկ միջոցառում՝ կազմակերպված «Lilevents»-ի կողմից, որը կրում էր  «Health and beauty» խորագիրը։ Մարտի 25-ին «Culte» ռեստորանում ներկա էին հայտնի և սիրված դերասանուհիներ, երգչուհիներ ու ինֆլուենսերներ՝ վայելելու մեր բազմաբովանդակ միջոցառումը։ Ինչպես միշտ կարևորել էինք միջոցառման ինֆորմատիվ լինելը, ուստի  իր խորհուրդներով կիսվեց Էսթետ-բժշկուհի Կարինա Գեւորգյանը։ Խոսեցինք մաշկի խնամքի ճիշտ քայլերի մասին , ինչպես նաև ակնեի կանխարգելման ու վերացման մասին։…

read more

ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության պաշտոնական բացումը

Ռուսաստանի Դաշնությունում Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության հետ համատեղ, ընդունելություն է կազմակերպել ՀՀ-ում Դոմինիկյան Հանրապետության դեսպանության ներկայացուցչության բացման կապակցությամբ, ինչպես նաև նշվել է Դոմինիկյան Հանրապետության Ազգային Անկախության 179-րդ տարեդարձը: Միջոցառումը նախագահեց Հայաստանի Հանրապետությունում համատեղությամբ նշանակված դեսպան մեծարգո պրն. Հանս Դաննենբերգ Կաստելանոսը և Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ մեծարգո պրն. Պարույր Հովհաննիսյանը՝ որպես պատվավոր հյուր: Օգտվելով առիթից՝ ներկայացրեցինք այն անձանց, ովքեր…

read more

Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Samsung Galaxy S սմարթֆոնների նոր շարքը

Մարտի 3-ին Samsung Electronics-ը Երևանում ներկայացրեց Galaxy S սմարթֆոնների նոր սերիան՝ Galaxy S23 | Galaxy S23+ | Galaxy S23 Ultra: Հանդիսավոր միջոցառումը կազմակերպված էր Դվին համալիրի << One & Only Theatre>>-ում՝ առաջին թատրոնն աշխարհում, որը չունի ֆիզիկական բեմ, իսկ ակրոբատիկ ներկայացումների համար օգտագործվում է դահլիճի ողջ տարածքը։ Samsung-ի ինովացիոն սարքավորումների պրեմիերային նվիրված փակ երեկույթին ներկա էին շատ հայտնի և սիրված…

read more