Children’s Factory – նշեք Ձեր փոքրիկների ամենասպասված տոնը

Children’s Factory – նշեք Ձեր փոքրիկների ամենասպասված տոնը

Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Բուզանդ 13 հասցեում գործում է երեխաների և նրանց ծնողների կողմից սիրված Children’s Factory սրճարանը: Այստեղ ստեղծված են բոլոր նախադրյալները երեխաների ծննդյան միջոցառումները անմոռանալի տոն դարձնելու համար: Երկհարկանի սրահի առաջին հարկում տեղակայված է սրճարանը` ջերմ և լուսավոր ինտերիերով, որտեղ կարող եք անցկացնել Ձեր հանգիստը` համադրելով այն սրճարանի շեֆ խոհարարի կողմից պատրաստված համեղ և ինքնատիպ ուտեստներով: Երկրորդ հարկում գտնվում են թեմատիկ խաղային սենյակները, որտեղ Ձեր երեխաները կարող են այցելել սուպերմարկետ՝ կատարել գնումներ, հանդես գալ վաճառողի դերում, սովորել կանխիկ և անկանխիկ վճարումներ կատարել, այցելել ԼՕԼ տիկնիկների սենյակ՝ ընդունել տիկնիկի հանդերձանք և դիմահարդարվել, մասնակցել բերքահավաքի ագարակում, ծանոթանալ տարբեր կենդանիների հետ, ինչպես նաև իրենց ձեռքերով պատրաստել խաղալիքներ գործարանում: Խաղային քաղաքում Ձեր փոքրիկների ժամանցը և անվտանգությունը ապահովում են ամենահոգատար և փորձառու խաղավարները, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր փոքրիկի: Անցկացնելով Ձեր տոնական միջոցառումները Children’s Factory-ում՝ կմասնակցեք ամենաթրենդային և յուրօրինակ շոու ծրագրին՝ խաղ-մրցույթներ, վիկտորինաներ, երգեր, պարեր, կարաոկե, Tik-Tok հոլովակներ և բազում այլ խենթություններ: Սրճարանի փորձառու և հոգատար անձնակազմը պատրաստ է բավարարել անգամ ամենաքմահաճ հյուրերի պահանջները և օգնել միջոցառման կազմակերպման ամենապատասխանատու և բարդ գործում:

Հասցե՝ Փ. Բուզանդ 13
Հեռ.՝ +374 (44) 22 22 00

Facebook. https://www.facebook.com/ChildrensFactoryYerevan/
Instagram. https://www.instagram.com/childrens_factory/

You May Also Like

See more