COOL CLUB-ի բացումը Mega Mall-ում

COOL CLUB-ի բացումը Mega Mall-ում

COOL CLUB լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշն օրերս պաշտոնապես բացեց իր դռները Mega Mall-ի 2-րդ հարկում:

COOL CLUB ապրանքանիշը շուկայում ներկայացված է 2001 թվականից և տարեց տարի էլ ավելի է ընդարձակում իր աշխարհագրությունը` յուրաքանչյուր սեզոնին առաջարկելով իր գնորդին մոտ 2400 նմուշից բաղկացած ամենատարբեր պրինտերով և ձևացքներով մանկական հագուստ։ Այսուհետ այդ ահռելի տեսականին ներկայացված կլինի նաև Mega Mall-ի երկրորդ հարկում տեղակայված ընդարձակ COOL CLUB խանութ֊սրահում։ Այնպես որ, եթե փնտրում եք 0-14 տարեկան երեխաների համար նախատեսված հարմարավետ, որակյալ ու գեղեցիկ տեսականի, արդեն գիտեք հասցեն, քանի որ COOL CLUB-ը մանկական հագուստի, աքսեսուարների և կոշիկի ապրանքանիշ է, որը միշտ ձեր երեխայի կողքին է խաղի, զբոսանքի, ուսման ու ժամանցի պահին, որովհետև հարմար է , վստահելի և միաժամանակ մատչելի։ Ի դեպ, COOL CLUB-ի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ տարածքում հանդիսանում է Fami Group ընկերությունը` առաջարկելով գնում կատարել իր խանութ֊սրահից ինչպես կանխիկ, այդպես էլ անկանխիկ, քանի որ գործում է paylater անտոկոս հետվճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս գնել հիմա, իսկ վճարել 3 կամ 6 ամսվա ընթացքում առանց որևէ լրացուցիչ վճարի։ Հավելենք նաև, որ ցանկացած գնման դեպքում հաճախորդը ստանում է կուտակային զեղչի քարտ:

Կուտակային զեղչի քարտը հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ` կատարելով 500.000 ՀՀ դրամի գնում, 1.000.000 ՀՀ դրամի գնման դեպքում զեղչը դառնում է 10%, իսկ 1.000.000 ՀՀ դրամ և ավել գնման դեպքում այն դառնում 15%։ Գործում է նաև առաքում ՀՀ ողջ տարածքում:

Մշտապես թարմացվող տեսականու արժեքներին, նորություններին, ակցիաներին և սեզոնային զեղչերին կարող եք ծանոթանալ ՖԲ COOL CLUB֊ի և ինստագրամյան coolclub_armenia պաշտոնական էջերից։

Ի դեպ, շատ շուտով COOL CLUB ապրանքանիշի 2-րդ խանութ-սրահը իր դռները կբացի նաև Ռիո Մոլ-ի 2-րդ հարկում:

You May Also Like

See more