DIM – Christmas Event

DIM – Christmas Event

Թումանյան 23 հասցեում տեղակայված և շատերի արդեն սիրելի խանութ-սրահը դարձած DIM ֆրանսիական բուտիկն Ամանորի նախաշեմին շտապեց ուրախացնել իր հավատարիմ հաճախորդներին։ DIM սրահից այսուհետ կկարողանաք ձեռք բերել ոչ միայն կանացի, այլ նաև մանկապատանեկան բարձրորակ ներքնազգեստ բացառապես բամբակյա, ինչը համաձայնեք չափազանց կարևոր է երեխաների համար։ Փոքրիկ, բայց տաքուկ ու ջերմ DIM-ն իր սրահում հյուրընկալելով իր այցելուներին` գեղեցիկ ցերեկույթով ներկայացրեց իր նորույթը. թեմատիկ քաղցր հյուրասիրություն, հաճելի երաժշտություն, տոնական մթնոլորտ և, դե իհարկե, ֆրանսիական որակյալ տեսականի։ Այնպես որ այսուհետ կարող եք ֆիքսել Թումանյան 23 հասցեն, եթե Ձեր կամ Ձեր երեխաների համար փնտրում եք որակյալ ներքնազգեստ, հարգելի կանայք։

 

You May Also Like

See more