Edition A խանութ-սրահի նոր` ռուսական ապրանքանիշների մուտքն ու բարի նախագիծը

Edition A խանութ-սրահի նոր` ռուսական ապրանքանիշների մուտքն ու բարի նախագիծը

Նախորդ օրը PaparazziLife-ը Edition A-յում էր` ֆիքսելու և Ձեզ ներկայացնելու համար խանութ-սրահում առկա բոլոր նորությունները և այն բարի նախագիծը, որը համախմբել էր օրվա հյուրերին:

Նախ` հակիրճ խանութ-սրահի հիմնադիր Անի Մկրտչյանի մասին.

Հայաստանում կան գործարար կանայք, ովքեր, չնայած ստեղծված բարդ իրավիճակին, շարունակում են ներդրումներ կատարել և զարգացնել արդեն իսկ նախկին իրենց ստեղծածը: Նրանցից մեկը հենց Անի Մկրտչյանն է, նախկին Avtandil խանութ-սրահի, հիմա արդեն Editon A-ի հիմնադիրը, ում ջանքերի շնորհիվ Հայաստանում այսուհետ պաշտոնապես ներկայացված են լինելու երեք ռուսական հեղինակավոր ապրանքանիշներ` Mollis, Top Line և 2 Mood:

Բարի նախաձեռնության մասին`

Միջոցառման օրվա վաճառքի 15%-ը Անի Մկրտչյանի և «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամի նախագահ Նարինե Մանուկյանի նախաձեռնությամբ փոխանցվեց գլխուղեղի կաթված ունեցող երեխաների բուժմանը: Ի դեպ, միջոցառման օրը գրեթե բոլոր ներկաները սիրով գնումներ կատարեցին ոչ միայն, որ անչափ շատ էին հավանել ներկայացված տեսականին, այլ նաև, որ ակամայից կարողացան դառնալ նման բարի նախաձեռնության մասնակից:

Հյուրասիրության մասին`

Գեղեցիկ ու համեղ գարնանային անուշեղեն և Նոր Արենի գինու հյուրասիրություն. ի դեպ, «Նոր Արենի» գինիները ստեղծվել են Արենիի շրջանում աճեցվող «Արենի» և «Ոսկեհատ» խաղողների տեսակներից:

Հավելյալ տեղեկություն խանութ-սրահի մասին` հիշեցնենք, որ Edition A-յում ներկայացված են Avtandil, Dots, Aka Nanita, Tamta, Jiano վրացական հայտնի բրենդերը: Խանութ-սրահում ոճային և գեղեցիկ հագուստներից զատ Դուք կարող եք ձեռք բերել նաև լողազգեստների և ներքնազգեստների տարբերվող նմուշներ: Ի դեպ, խանութ-սրահում առկա ողջ տեսականուն կարող եք այսուհետ ծանոթանալ նաև օնլայն տարբերակով` մուտք գործելով Editionaa.com կայք: Չմոռանանք հիշեցնել նաև հասցեն` Թումանյան 38, ինչպես նաև աշխատանքային ժամերը` 11:00-22:00: Խանութ-սրահը բաց է ամեն օր, այնպես որ շտապեք հաճելի գնումների, հարգելի հետևորդներ:

You May Also Like

See more