Erlea – Made in Armenia

Erlea – Made in Armenia

Մոտ հինգ տարի առաջ Էլեն և Ռիմա Թադևոսյանները ձեռնամուխ եղան հայկական նոր, բարձրակարգ ապրանքանիշի ստեղծմանը. ֆորմուլաներ, տեստավորումներ ու սերտիֆիկացումներ, ահռելի աշխատանք, որն այս տարվա մարտ ամսին տվեց վերջապես իր պտուղը։ Այո, այո, 2023-ի մարտ ամսին ծնվեց Erlea ապրանքանիշը, խնամքի բարձրակարգ պրոդուկտներ ( մարմնի և վարսերի խնամքի միջոցներ ) որոնք ամբողջությամբ արդարացնում են անունը, որը կրում են։ Erlea բասկերենից թարգմանաբար նշանակում է մեղու, քանի որ բոլոր պրոդուկտների հիմքում ընկած է 100 տոկոսանոց օրգանական մեղր կամ մեղրամոմ, որն էլ ապահովում է անհավանական արդյունք։ Այս կարճ ժամանակահատվածում Erlea-ն իր որակի շնորհիվ հասցրեց ձեռք բերել հավատարիմ հաճախորդներ, հենց որոնց համար էր նախորդ օրը հիմնադիրները Aleksander հյուրանոցի հանդիսությունների սրահում կազմակերպել էին նախատոնական փակ միջոցառում։ Համեղ հյուրասիրություն, տոնական տրամադրություն, հեքիաթային միջավայր ու բազում նվերներ, ահա թե ինչպիսի միջոցառման ներկա գտնվեցինք մենք և լուսաբանեցինք այն ձեր համար։ Կից ներկայացնում ենք ձեզ փակ միջոցառման գեղեցիկ կադրերը՝ հավելելով, որ եթե դուք էլ ցանկանաք փորձել Erlea հայկական արտադրության անհավանական պրոդուկտները կամ զարմացնել Ամանորի ձեր յուրօրինակ նվերներով, կարող եք շտապել Burmunk և The Room խանութ-սրահներ։

Ավելին՝ www.Erlea.am

You May Also Like

See more