FABRICA RETAURANT & MORE . . .

FABRICA RETAURANT & MORE . . .

Սարյան 9 հասցեում նորաբաց @FABRICA restaurant & more-ը առաջարկում է չափազանց համեղ #Steak-եր՝ 21 օր հնացմամբ: Միսը հնացվում է dry aged համակարգով: Ճաշացանկում կան եվրոպական խոհանոցի հայտնի և սիրված ուտեստներ:

Խոհանոցը վստահված է Եվրոպայից հրավիրված հատուկ շեֆ-խոհարարին, ով այս մեկ ամսվա ընթացքում  ռեստորանի հաճախորդներին զարմացրել է իր հատուկ հեղինակային ՝ սթեյքերի, բուրգերների, ինչպես նաև seafood-ի տարատեսակ  ուտեստներով՝ առաջարկելով թարմ ու յուրօրինակ համ: Համադամ աղանդերն ու անուշեղենը մենյուի կարևորագույն մասն են կազմում:

Սարյան փողոցն առանց գինու անհնար է՝ բազմազան գինիներն էլ ձեր ընտրությամբ, իսկ ահա տեղի սոմելյեն իր խոհուրդներով կօգնի ճիշտ ընտրություն կատարել:

Հաճելի վայր է հանդիպումների, ընտանեկան միջոցառումների համար:   Fabrica կարող եք այցելել առավոտյան ժամը 10:00-ից և սկսել օրը համեղ նախաճաշով: Կարևորեմ նաև այն, որ  ռեստորանը բաց է մինչև ուշ գիշեր՝ 02:00:

Ինտերիերի նորաոճ լուծումները, լայնարձակ և լուսավոր մոդեռն սրահները կլցնեն յուրաքանչյուր քմահաճ հաճախորդի երեկոն, իսկ եթե սիրում եք ամառային երեկոներն անցկացնել դրսում, ապա բացօթյա վերանդան ամենահարմար ընտրությունը կլինի ձեզ համար: Երկրորդ հարկում՝ վերանդայի հատվածում, երեկոյան նաև կարող եք նարգիլե վայելել: Ռեստորանը վստահ եմ կդառնա յուրաքանչյուրի սիրելի անկյունը` կրկին վերադառնալու անհագ ցանկությամբ:

Weekend-ներին FABRICA-ն հրավիրում է լսելու սիրված DJ-ների, այնպես որ հիշեք հասցեն՝ Սարյան 9, միացեք ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին ու այցելեք FABRICA. տարբերվող վայր Սարյան փողոցում…

#wine #restaurant #fabrica_restaurant__more #nyam_nyam #fabrica #steak #wine

Facebook/FabricaRestaurant

Instagram/fabrica_restaurant_and_more

 

You May Also Like

See more