Fashion Battle

Fashion Battle

Մարտի 19-ին կայացավ ArmMod Fashion նախագծի կանանց միամսյակին նվիրված Fashion Battle նորաձևության երեկոն։ Երեկոն բացառիկ էր նրանով, որ պրոֆեսիոնալ մոդելներից բացի նաև պոդիումին ներկայացան տարբեր ոլորտներում կայացած ու գործարար կանայք և աղջիկները։

Նպատակը ևս մեկ անգամ փաստել, որ կանայք միշտապես պետք է լինեն խնամված և ինքնատիպ իրենց ոճում՝ անկախ տարիքից և գործունեության տեսակից։

Ցուցադրության գովազդային դեմքն էր Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, իսկ ցուցադրությունը մոտիվացնող ելույթով վարեց Միսս Արմենիա 2019 Լիանա Ոսկերչյանը։ Որպես հատուկ հյուրեր պոդիումին փայլեցին Լիանա Սահակյանը, Հրուշ Մնոյանը, Նելլի Պողոսյանը, Գայանե Մանուկյանը,Ռոզա Մանուչարյանը, Մարինա Իսպիրյանը, Աղավնի Պետրոսյանը, Գայանե Շահինյանը, Մանե Հարությունյանը, Անի Մուրադյանը։ Ցուցադրության տպավորիչ փակումը վստահված էր Գոհար Նավասարդյանին։

Երկոյի գլխավոր հովանավորն էր ArLeAM ընկերոթյունը Դուռ գինիներով, գլխավոր գործընկեր՝ Geso Production, հովանավոր՝ Professor հայկական օղիները, գործընկերներ՝ Retail Group Armenia, Mazda Armenia, Chai Coff , Sweet Diet, Cosmica և Ani Moor գեղեցկության սրահներ:

You May Also Like

See more