Fashion Fest by Kids Fashion Day

Fashion Fest by Kids Fashion Day

Օրերս Meridian-ում ներկա էինք մանկական ամենամասշտաբային միջոցառումներից մեկին՝ Kids Fashion Day-ին, ասել է թե մանկական նորաձևության օր, որը ամենասպասված միջոցառումներից մեկն է այս ոլորտում։ Ի դեպ, այս անգամ միջոցառման խորագիրն էր Kids Fashion Fest, քանի որ ներկա էին փոքրիկ մոդելներ ոչ միայն Երևանից, այլ նաև՝ Թբիլիսիից ( New Stars մոդելային գործակալություն ), Երևանից, Գյումրիից և Վանաձորից։

Հետաքրքի՞ր է, պատրա՞ստ եք ծանոթանալ մայրաքաղաքի բրենդային խանութ-սրահների, ինչպես նաև հայկական լավագույն ապրանքանիշների տեսականիների հետ։ Նշենք, որ միջոցառման հովանավորն էր Arli Resort-ը՝ Հանքավանում առկա իր ընտանեկան քոթեջներով։

Դե սկսենք ներկայացնել. միջոցառման պաշտոնական բացումն իրականացրեցին Սոֆի Դևոյանի պարի դպրոցի հրաշք սաները ( պարուսույց՝ տաղանդավոր Տաթև Միքայելյան ), իսկ ֆեյշն հատվածի բացումը վստահված էր Choupette Armenia-յին։ Այս բարձրակարգ բրենդն առանձնանում է տղաների և աղջիկների համար նախատեսված բարձրակարգ, ոճային, որակյալ և տարբերվող հագուստներով: Կրելով Choupette` ձեր բալիկն իրեն միշտ կզգա ուշադրության կենտրոնում, կլինի նորաոճ և թրենդային: Ի դեպ, Choupette խանութ-սրահը ներկայացված է Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում:

Հաջորդիվ Վրաստանից ժամանած մոդելները ներկայացրեցին Anzhelika Kids ապրանքանիշը. մեղմ գույներ, սպորտային look-երի թրենդային լուծումներ, հարմարավետ ու փափուկ կտորներ, մի խոսքով արդեն շատ երեխաների ամենասիրելի հայ ապրանքանիշը դարձած Anzhelika-ն հաջորդը կներկայացավ ցուցադրությանը: Ի դեպ, Anzhelika Kids-ը ներկայացված է նաև Amazon կայքում, ասել է թե հասանելի է ոչ միայն հայերին, այլ աշխարհի շատ ու շատ երկրների բնակիչներին:

Հաջորդիվ հերթը Koshtoyan Fashion-ինն էր…հայտնի անուն Հայաստանում, որը դիզայներ Արփինե Կոշտոյանի երկար տարիների քրտնաջան աշխատանքի համանուն ապրանքանիշն է։ Հայկական արտադրության այս տպավորիչ ու վառ երեկոյան շորիկները դուք կնկատեք ամենաշքեղ տոնական միջոցառումների ժամանակ։ Թե մայրիկների, թե նրանց գեղեցկուհի դստրիկների նախատոնական ամենասիրելի հասցեն է Կոմիտաս 58-ը՝ Koshtoyan Fashion Studio-ն։

Ի դեպ, չմոռանանք ասել, որ միջոցառման դեմքն էր Kids Fashion Day-ի գեղեցկուհի մոդելներից Հելեն Ալեքսանյանը, ով ոչ միայն հիացրեց ներկաներին իր դեֆիլեով, այլ նաև՝ գեղեցիկ երգով։ Ռիթմիկ երգով ներկայացան նաև գեղեցկուհի քույրեր Ալվինա և Մարիա Ադամյանները։

Վերադառնալով նորաձևության աշխարհ՝ ասենք, որ հաջորդը Belleange ապրանքանիշն էր երկու տարբեր տեսականիով, նախ Belleange Casual…չէ, ավելի ճիշտ կլինի ասել Belleange շիկ casual: Աստղիկ Դաթյանը, Belleange-ի հիմնադիրը նախ գրավեց բոլոր աղջնակների սրտերն իր երեկոյան շորիկներով, ապա առաջարկելով ոճային այլընտրանք, ներկայացրեց շիկ casual հավաքածու, որին էլ ծանոթացան ներկաները Kids Fashion Fest-ի շրջանակներում։

Հաջորդիվ ներկայացավ Piazza Italia խանութ-սրահը. իտալական նորաձևություն, որը հայտնի Piazza Italia-յի շնորհիվ հարձավ հասանելի մեր հայրենակիցներին։ Այո, այո, իտալական նորաձևությունը երբեք այսքան մատչելի չէր եղել Հայաստանում։ Dalma Garden Mall-ի առաջին հարկում տեղակայված այս խանութ-սրահը զարմացրեց ներկաներին իր ոճային լուքերով և գեղեցիկ համադրություններով։

Հաջորդը ներկայացավ Button Blue խանութ-սրահը։ Ի դեպ, դուք գիտե՞իք, որ Rio Mall-ի երկրորդ հարկում ներկայացված է Button Blue-ն, ընդհարձակ ու լուսավոր մի խանութ-սրահ, որը կզարմացնի ձեզ իր տեսականիով. վառ գույներ, ոճային մոդելներ, յուրահատուկ ու հարմարավետ հագուստներ նախատեսված մինչև 14 տարեկան աղջիկների և տղաների համար։ Եթե դուք փնտրում եք մանկական իսկապես տարբերվող հագուստ, միանշանակ շտապեք Rio Mall-ի երկրորդ հարկ, Button Blue խանութ-սրահ։

Confetto հայկական արտադրանքը կարող է լինել ոչ միայն նորաձև, այլ նաև՝ համեղ։ Միջոցառման շրջանակներում մենք տեսանք, թե ինչպես դեֆիլեի միջոցով միքսվեց նորաձևը, հարմարավետը, գեղեցիկն ու համեղը։ Հայկական Confetto ապրանքանիշը ներկայացավ հաջորդիվ, Kids Fashion Day-ի մոդելները ցուցադրեցին Confetto-յի անհավանական գունեղ, անբացատրելի համեղ ու, ինչու ոչ, նորաձև կոնֆետները։ Նշենք նաև, որ բոլոր մոդելները պոդիում բարձրացան Lentex հայկական արտադրության փափուկ, հարմարավետ ու որակյալ շապիկներով։

Դե ինչ, կարծես թե ամեն ինչ ասեցինք այս բացառիկ գեղեցիկ երեկոն մասին։ Բայց ոչ, տրամաբանական ավարտը տալու և այն ամփոփելու համար ներկայացավ նաև մի յուրահատուկ գեղեցկություն՝ կրկին Belleange-ը…հայկական արտադրության շքեղ շորեր, երեկոյան հանդերձանքներ, որոնք ամբողջությամբ ձեռքի աշխատանք են, անչափ նուրբ, բայց միևնույն ժամանակ շատ տպավորիչ ու գեղեցիկ։ Վստահ եմ BelleAnge-ի հագուստները տեսնելուց հետո ձեզ կհետաքրքրի թե որտեղ են նրանք ներկայացված, այնպես որ ասեմ, ֆիքսեք հասցեն՝ Կոմիտաս 37, իսկ հիմնադիրն է Աստղիկ Դավթյանը։

Դե ի՞նչ ասեք, որ շքեղ միջոցառման էինք մեր ներկա նախորդ օրը, վայելելով փոքրիկ մոդելների գեղեցիկ դեֆիլե, որի ժամանակ նրանք ներկայացրեցին casual սպորտայինից մինչև շքեղ երեկոյան, իսկ նրանց արտաքին տե՞սքը, վարսերն ու թեթև շպարը, գեղեցիկ էր չէ՞, դե իհարկե, չէ՞ որ Արցախ Beauty-ի պրոֆեսիոնալ մասնագետներն էին սպասարկել նրանց, այո, հատուկ շնորհակալություն Արցախ Beauty-ի մասնագետներին, ինչպես նաև գեղեցկուհի Կարինա Սարգսյանին, Bio Way ընկերության հիմնադրին, ով անմիջական կապ ունի Արցախ Beauty-ի ստեղծման հետ։

Հավելենք, որ կազմակերպիչները հատուկ շնորհակալություն հայտնեցին միջոցառման սրահը ինչպես միշտ ավելի գեղեցկացնող Արփինե Գևորգյանին, Miracle ( միրիքըլ ) event-ի հիմնադրին և Giant Exclusive Decor-ին։

Եվ ամենավերջում հավելենք, որ Kids Fashion Fest-ի կազմակերպիչներն էին Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը, իսկ հաղորդավարուհին՝ գեղեցկության ոլորտում բազմակի տիտղոսների արժանացած Լիլիթ Մարտիրոսյանը։

You May Also Like

See more