Եթե էքստրիմի սիրահար ես և անհագ ցանկություն կա ճախրել իբրեվ թռչուն, ապա այս նորաբաց Blue Sky ռեստորանը լավագույն առաջարկն է հենց քեզ համար։
Դուք լսել ե°ք ռեստորան ամպերի մեջ. թվում է թե հեքիա°թ է, ոչ հաճելի իրականություն…
Նոր ձևաչափ, նոր մոտեցում, նոր վայր, նոր ժամանց երևանացիների համար. «Blue Sky» նորաբաց ռեստորանը օգոստոսին 9-ին պաշտոնապես իր դռները բացեց Ազատության 2/2 հասցեում: Ռեստորան ամպերում, կամ հաճելի էքստրիմ բաց երկնքում:
Նմանատիպ ռեստորաններ կան աշխարհի շատ երկրներում, նույնիսկ մեր հարևան վրացիները այդ հաճույքը շատ վաղուց վայելում են,այնուամենայնիվ մերն ուրիշ է, քանի որ Երևանյան գիշերների տեսարանը չկա և ոչ մի երկրում։ Երևանի գեղեցկությունն ընդգծող ամեն մի նախաձեռնություն էլ ավելի է Երևանը դարձնում գրավիչ։
Եթե դու էլ ես ցանկանում արժանանալ բլուսքայագնաց տիտղոսին, և կանգնած ես երկմտանքի առջև բարձրանալ ամպերի մեջ թե ոչ. բավական է նստել հարմարավետ աթոռներին հետաքրքրության անհագ զգացումը` իբրև ճախրում ես երկնքում մեկ ակնթարթի վերածելով վախը` թույլ է տալիս լիցքաթափվել և վայելել բարձրությունը։
Ամպերի մեջ թռչող` Blue Sky. Feel the gravity խորագրով, ռետորանը հնարավորություն է ընձեռնում ունենալ բացառիկ ռոմանտիկ ընթրիք անծայրածիր երկնքում։
Ռեստորանը նախատեսված է 16 անձի համար։
Նստարաններն էլ տեղում պտտվելով` հնարավորություն են տալիս զգալ ազատությունը միևնույն ժամանակ վայելել Երևանյան տեսարանը։
Յուրաքանչյուր հաճախորդ 54 մետր բարձրության վրա 1.5 ժամ թռիչքի ընթացքում հասցնում է վայելել լավ երաժշտություն, համեղ սնվել, անգամ առաջանում է պարելու մեծ ցանկություն։
Երկարատև թռիչքները լինում են երեկոյան 19:00-ից հետո։
Ռեստորանը նախագծել են հայ մասնագետներ։ Սարքավորումները, նստատեղերը ներկրված են արտերկրից` Գերմանիայից, Ֆրանսիայից և Իտալիայից։ Թռիչքները լինում են օրվա տարբեր ժամերի` կախված եղանակային պայմաններից։
Ի դեպ, նշեմ, որ Paparazzilife.am-ը նույնպես ներկա է եղել BLUE SKY ռեստորանի պաշտոնական բացման շնորհանդեսին՝ արժանանալով առաջին «բլուսքայագնաց» տիտղոսին:
Ստորև ձեզ ենք ներկայացնում մեր կողմից ֆիքսված ֆոտոշութը…