Grand Opening. Cool Club լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշի 4-րդ խանութ սրահը Մաշտոց 16 հասցեում

Grand Opening. Cool Club լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշի 4-րդ խանութ սրահը Մաշտոց 16 հասցեում

Օրերս PaparazziLife.am-ի թիմը ներկա էր մանկական հանրաճանաչ բրենդի բացման շնորհանդեսին։ Բացման կապակցությամբ սրահի բրենդավորման գերակշռող գույնը կարմիրն էր: Խոսքս  Cool Club մանկական խանութ–սրահի մասին է․ Մաշտոց 16 հասցեում իր դռները պաշտոնապես բացեց  Cool Club լեհական հանրաճանաչ մանկական ապրանքանիշի 4-րդ խանութ-սրահը, որը ներկայացնում է հագուստի, աքսեսուարների եւ կոշիկի տեսականի 0-14 տարեկան երեխաների համար: Մյուս երեք սրահները ներկայացված են Մեգա Մոլ , Էրեբունի Մոլ և Ռիո Մոլում:

Դասական, սպորտային, դպրոցական հագուստ․ տեսականին բազմազան է, գունեղ, տարբեր զարդանախշերով ու ոճով, ինչպես առօրյա կրման, այնպես էլ առիթների համար:

Բազմաոճ հագուստից բացի, Cool Club ում  ներկայացված են մանկական աքսեսուարներ եւ խաղալիքներ, ինչը ամբողջացնում է երեխայի կերպարը:

Cool Club մանկական բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում Fami Group ընկերությունն է:

Խանութ-սրահի բացման օրը հաճախորդներին եւ հյուրերին սպասվում էին հաճելի անակնկալներ. պաղպաղակի հյուրասիրություն, մուլտհերոսներ, նոր  աշուն-ձմեռ 2023 տեսականի, և իհարկե բարձր տրամադրություն Yerevan Drums-ի խմբի ռիթմերի ներքո: Բացի այդ, ներկաները պտտում էին անիվը, շահում նվեր կամ զեղչ։

Խանութ-սրահում գործում է ճկուն զեղչային համակարգ:

Կատարելով գնում՝ յուրաքանչյուր հաճախորդ ցանկության դեպքում ստանում է կուտակային զեղչի քարտ, որը հնարավորություն է տալիս ստանալ 5% զեղչ,  կատարելով 500 000 – 1 000 000 դրամի գնում՝ զեղչը դառնում է 10%, իսկ 1 000 000 եւ ավելի գնումների դեպքում այն դառնում 15%:

Սրահում կարելի է  գնում կատարել ինչպես կանխիկ, այդպես էլ անկանխիկ։ Գործում է paylater անտոկոս հետվճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս գնել հիմա, իսկ վճարել 3 կամ 6 ամսվա ընթացքում:

Մշտապես թարմացվող նոր տեսականուն, գներին, ակցիաներին եւ սեզոնային զեղչերին կարող եք հետեւել Cool Club Armenia -ի ֆեյսբուքյան եւ ինստագրամյան պաշտոնական էջերում։

Բոլոր այն հաճախորդները, որոնք ինչ-ինչ պատճառով չեն հասցնում այցելել սրահ, կարող են իրենց տանը պատվերը ձեւակերպել Cool Club Armenia  սոցիալական հարթակներում գործող պաշտոնական էջերի միջոցով, իսկ շուտով կներկայացվի նաեւ կայքն իր բոլոր հնարավորություններով: Գործում է առաքում Հայաստանի ողջ տարածքում:

You May Also Like

See more