«Health and beauty»խորագրով միջոցառումը կազմակերպված «Lilevents»-ի կողմից

«Health and beauty»խորագրով միջոցառումը կազմակերպված «Lilevents»-ի կողմից

Կայացավ ևս մեկ գեղեցիկ միջոցառում՝ կազմակերպված «Lilevents»-ի կողմից, որը կրում էր  «Health and beauty» խորագիրը։

Մարտի 25-ին «Culte» ռեստորանում ներկա էին հայտնի և սիրված դերասանուհիներ, երգչուհիներ ու ինֆլուենսերներ՝ վայելելու մեր բազմաբովանդակ միջոցառումը։

Ինչպես միշտ կարևորել էինք միջոցառման ինֆորմատիվ լինելը, ուստի  իր խորհուրդներով կիսվեց Էսթետ-բժշկուհի Կարինա Գեւորգյանը։ Խոսեցինք մաշկի խնամքի ճիշտ քայլերի մասին , ինչպես նաև ակնեի կանխարգելման ու վերացման մասին։

Միջոցառման մեր գործընկերներն էին ՝«Noa» հայկական արտադրության գինիները, որոնք վայելեցինք ու ստացանք գեղեցիկ նվերներ։

Մեր հաջորդ գործընկերն էր «Gravity Aesthetic» կենտրոնը, ով ներկայացրեց իր ծառայությունները ու բոլորին նվիրեց սպասարկման նվեր-քարտեր։

Միջոցառման հաջորդ գործընկերն էր «SoFragrance» անգլիական բրենդը, որը ներկայացնում է մարմնի խնամքի անուշաբույր միսթեր, լոսյոններ ,մարմնի կարագներ։

«Melissa Organic» ընկերությունը ևս մեր գործընկերների շարքում էր։ Ընկերությունը զբաղվում է օրգանիկ լվացվելու եւ ամանի հեղուկների արտադրությամբ :

Դե ի՞նչ միջոցառում առանց որակյալ խնամքի միջոցների ընկերության։

Մեր հաջորդ գործընկերն էր «Armannaturals» հայկական արտադրության խնամքի միջոցների ընկերությունը, որը ունի մարմնի ,դեմքի եւ վարսերի համար նախատեսված լայն տեսականի։

«Hayemyes» հայկական արտադրության ջրերը եւս մեր գործընկերներից էին։

Մասնակցության համար հատուկ շնորհակալություն «BallerinaBeauty»-ին, «Maravilla» գեղեցկության սրահին եւ «LidiaAvetisyan» ստուդիային, «Printing.am»-ին, «In mood fashion boutique»-ին։

Նրանք առանձնանում են իրենց յուրահատուկ ոճով եւ դիզայնով։

Մեր միջոցառումը համարենք ստացված և կիսվենք գեղեցիկ ֆոտոշարքով՝ https://instagram.com/maria_gasparyan_photography-ի կողմից:

You May Also Like

See more