Հիշեցնենք, որ InTempo-ն առանց վարանելու բացվեց պանդեմիայի պիկին և վստահ քայլերով առաջ է շարժվում` մեզ բոլորիս մատուցելով ամենաիտալական պիցցանների լայն տեսականի: Ինչպես նշում է շեֆ խոհարար Գևորգ Իսրաելյանը, իրենց պիցցաները թռչում են օդում և զարմացնում հյուրերին, թե՛ յուրահատուկ համով և, թե՛ պատրաստման մեթոդներով: InTempo-յի պիցցաների մեջ օգտագործվում է իտալական ալյուրների միքս, հատուկ նեապոլիտանական բաղադրատոմսով լոլիկի սոուս և ձիթայուղ, ինչն էլ խմորը դարձնում է թեթև, հեշտ մարսվող: Միշտ շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես է Գևորգը երկու ձեռքով միաժամանակ օդում պտտելով բացում խմորը, որը հետո ջեռոցում դառնում է խրթխրթան պիցցա:
Ի դեպ, InTempo-ն սիրվել է նաև իր իտալական ուտեստների և չիզքեյքերի լայն տեսականու շնորհիվ։ Օրվա որոշ ժամերի հարկավոր է նախապես ժամ ամրագրել՝ ազատ սեղան ունենալու համար:
Հենց այսպիսինն է InTempo-յի առօրյան, իսկ տարեդարձի օրն այն առավել լեցուն էր. համեղ հյուրասիրություն, տրամադրող տոնական երաժշտություն, որն ապահովում էր DJ Vakcina-ն, թռչող պիցցաների շոու, ջերմ ողջյուններ, շնորհավորանքներ և, իհարկե, պիցցայի տեսքով տոնական տորթ։ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ենք, InTempo …
Հասցե` Հյուսիսային պողոտա 10/3, Հեռ. 077 966 933