Գեղեցկուհի Իրինա Թովմասյանը նախորդ օրը Կամի ակումբում ընկերների հետ տոնեց իր 38-ամյակը: Իհարկե, ամեն տարի Իրինան իր տարեդարձն օրիգինալ կերպով է նշել, բայց այս տարին մի տեսակ “այլ” էր, բառիս շատ լավ իմաստով: Իրինան իր բոլոր հյուրերի համար հատուկ dress code էր սահմանել` 80-ականների ոճ: Ի դեպ, հյուրերի ցանկում էին հոբելյարի ամենամոտ ընկերներն ու մտերիմները։ Անսովոր էր, իհարկե, տեսնել հայտնի և սիրված հանրային դեմքերից շատերին 80֊ականների ոճով, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր էր և օրիգինալ։ Համեղ հյուրասիրություն, թեմային համահունչ երաժշտություն, խաղեր, մրցույթներ, մրցանակներ և շնորհակալագրեր, ահա այսպիսինն էր գեղեցկուհի Իրինա Թովմասյանի տարեդարձը։