Kantegh Restaurant Complex -ի բացօթյա սրճարանի պաշտոնական վերաբացումը և Central Hotel-ի 4 ամյակը

Kantegh Restaurant Complex -ի բացօթյա սրճարանի պաշտոնական վերաբացումը և Central Hotel-ի 4 ամյակը

Զաքյան 7/1 հասցեում հուլիսի 8-ին պաշտոնապես վերաբացվեց Kantegh ռեստորանի բացօթյա հատվածը. ամբողջովին վերափոխված, թարմ, նորաոճ ու գեղեցիկ: Տպավորիչ ինտերիերը, հաճելի երաժշտությունն ու համեղ հյուրասիրությունն ամառային զով երեկոն կարողացան առավել կատարյալ դարձնել հյուրերի համար: Ի դեպ, օրվա հյուրերի համար հուլիսի 8-ը կրկնակի տոնական էր. հաճելի զուգադիպությամբ՝ հենց այդ օրը Central Hotel-ը նշում էր իր 4 ամյակը: Կրկնակի տոն, որի մասնակիցը դարձան հավատարիմ գործընկերները՝ ունենալով անչափ հաճելի ամառային երեկո, վայելելով հաճելի կենդանի երաժշտություն և համտեսելով շեֆ խոհարարի կողմից պատրաստված հատուկ ուտեստները: Երեկոյի ավարտն, իհարկե, զարդարեց տոնական համեղ տորթը: Դե իսկ օդ բաց թողած տարեդարձի գույնզգույն փուչիկները թռան առ երկինք՝ խոստանալով մեզ այնտեղից խաղաղություն ապահովել:

You May Also Like

See more