Օգոստոսի 23-ին Kids Fashion Day նախագիծը կրկին մանկական գեղեցիկ ցուցադրություն էր կազմակերպել, դե մենք էլ գնացել էինք այդ ամենը հոգատարությամբ ֆիքսելու և Ձեզ ներկայացնելու: Թե ինչ ապրանքանիշեր ներկայացվեցին ցուցադրության ժամանակ, ինչ խորագիր ուներ միջոցառումը և առհասարակ ինչ մթնոլորտ էր տիրում այդ օրը, սիրով ներկայացնում ենք հաջորդիվ:
Վստահ ենք՝ շատերդ լսել եք մայրաքաղաքում բացված առաջին հայկական մանկական մուլտիբրենդային խանութ-սրահի մասին, Kids Expert-ի, հենց նույն խանութ-սրահի, որտեղ անց են կացվում Kids Fashion Day նախագծի դեֆիլեի դասընթացները, ի դեպ, հենց այդ դասընթացների նորաթուխ մոդելներն էլ, արդեն իսկ փորձառու մոդելների հետ, առաջին անգամ բեմ բարձրացան՝ Kids Expert-ում առկա որակյալ, գեղեցիկ ու նրբաճաշակ դպրոցական look-երը ցուցադրելու, look-եր, որոնք կարող եք ձեռք բերել Թումանյան 15/19 հասցեից` Kids Expert-ից / Le Mar, Anzhelika Kids, From Ana, Zakaryan, Maggi , Aluk – Maluk, Fete Accessories : Ի դեպ, բոլոր մոդելներն ունեն վարսերի գեղեցիկ և ոճային հարդարանք շնորհիվ MoonLight Girl SPA-յի պրոֆեսիոնալ թիմի, իսկ թեթև դիմահարդարումն իրականացրել էր Անահիտ Բարեղամյանը:
Հաջորդ ապրանքանիշը եկել էր ապացուցելու, որ շատ հաճախ որակն ու արժեքը չեն համապատասխանում իրար… այո, այո, LaLunz-ում որակը գերազանցում է նշված արժեքներին: Փափուկ, հարմար, գեղեցիկ ու որակյալ…. երկրորդը բեմ բարձրացան հայկական արտադրության LaLunz ապրանքանիշի դպրոցական տեսականին ներկայացնող հրաշք մոդելներին:
Ասեք, որ մերը, հայկականը, ուրիշ է: Առհասարակ մեր բալիկներն են ուրիշ, շատ լավն են ու քաղցր, բայց երբեմն 21-րդ դարի վատ սովորությունները, ամբողջ ժամանակ համակարգիչների դիմաց նստելը, կամ հեռախոսներով երկար տարվել անգիտակցաբար վնասում է նրանց առողջությանը, ունենում են մեջքի հատվածում ցավեր, շատ անգամ նույնիսկ մասնագետի դիմելու կարիք է լինում: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ նաև ոլորտի առաջատար մասնագետ Մարինա Իսպիրյանը , Verginia Center-ի հիմնադիրը, ով մի քանի խորհուրդ տվեց ներկա ծնողներին սեպտեմբերյան բուռն դպրոցական եռուզեռին ընդառաջ:
Հաջորդը հերթը 5.10.15 խանութ-սրահինն էր: 5.10.15.-ը լեհական հայտնի բրենդ է 0-14 տարեկան երեխաների համար։ Այս բրենդի վառ, ոճային մոդելները, կարված էկոլոգիապես անվնաս, բարձրորակ նյութերից շատ են դուր գալիս երեխաներին։ Այստեղ սիրում և հասկանում են երեխաներին և սպասում իրենց սրահում ՝ Նալբանդյան 50 հասցեում։
Ի դեպ, Դուք գիտեի՞ք, որ ընդհամենը մի քանի օր առաջ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան, իսկ ավելի կոնկրետ Kids Expert են ժամանել հայ տաղանդավոր գեղեցկուհի Աննա Թալանչյանի կողմից ստեղծած բացառիկ look-եր, որոնցով ձեր բալիկը դպրոցական յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ կունենաք տարբերվող ու գեղեցիկ տեսք: Ապրելով Հայաստանից դուրս՝ հայերը նույնպես կարող են հայկական որակ ու ձեռագիր տարածել: Խոսքը La Monique ապրանքանիշի մասին է, որի տեսականին մենք նույնպես ֆիքսել ենք, որպեսզի ներկայացնենք Ձեզ:
Հավաքույթներին հասկացաք չէ արդեն ինչ հանդերձանք ընտրել, դե իհարկե, իսկ դպրոցական տոնական երեկույթների՞ն: Ցանկանալու եք չէ՞, որպեսզի Ձեր բալիկները շքեղ տեսք ունենան, դե իհարկե, հատուկ ձեր համար Kids Expert-ում ներկայացված է հայկական արտադրության Bianca ապրանքանիշը, վառ, գեղեցիկ, թեթև ու տարբերվող: Չնայած Bianca ապրանքանիշը ընդհամենը մի քանի օր է, ինչ մուտք է գործել Kids Expert, բայց հասցրել է սիրվել խանութ-սրահի հավատարիմ հաճախորդների կողմից: Ի դեպ, շքեղ տեսքին չխաբնվեք, դուք չեք պատկերացնի, թե որքաան հասանելի արժեքով են դրանք ներկայացված Kids Expert-ում՝ Հասցե՝ Թումանյան 15/19-ում:
Միջոցառմանը ներկա էր նաև երեխաների ամենասիրելի Li Voice ստուդիան, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչ եք կարծում ում էր վստահված միջոցառման փակումը, դե իհարկե ռուսական արտադրության Gulliver ապրանքանիշին, որը ներկայացված է Dalma Garden Mall-ի երկրորդ հարկում. ռուսական լյուքս կարգի բրենդ, որն առաջարկում է բարձրակարգ արտադրանք բավական հարմար արժեքներով: Gulliver-ի նմուշները չափազանց ոճային են, տարբերվող ու տպավորիչ, չե՞ք հավատում, դիտեք ստորև ներկայացված կադրերը, որտեղ փոքրիկ մոդելները ներկայացնում են Gulliver ապրանքանիշի դպրոցական look-երը, ինչպես նաև աշուն/ ձմեռ նոր հավաքածուն:
Դե ինչ, կարծես թե մանրամասն ներկայացրեցինք Ձեզ այդ տոնական միջոցառումը, մնաց հավելենք, որ միջոցառումը վարեց Սաթենիկ Հազարյանը, միջոցառումը տեղի ունեցավ Vivaldi Hall–ում, քայլեցին Kids Fashion Day նախագծի հրաշք մոդելները, ցուցադրվեցին Kids Expert-ի ( Le Mar, Anzhelika, Zakaryan, Maggi, Aluk-Maluk, Fete Accessories ), La Lunz-ի, 5.10.15;-ի, La Monique-ի, Bianca-յի, Gulliver-ի գեղեցիկ տեսականիները, երեխաների վարսերը գեղեցիկ հարդարեց Moonlight Girls SPA-յի պրոֆեսիոնալ թիմը, մոդելներին գեղեցիկ դիմահարդարեց Անահիտ Բարեղամյանը, միջոցառման ֆոտոզոնան գեղեցիկ ձևավորեց Miracle Event-ը հիմնադիր Արփինե Գևորգյանի գլխավորությամբ, միջոցառումն էլ Ձեզ համար կազմակերպեցին Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը: